ՄոբիԴրամի հաշիվը կարելի է համալրել նաև Telcell տերմինալների միջոցով

Այսուհետև ՄոբիԴրամի հաճախորդները կարող են համալրել իրենց էլեկտրոնային հաշիվները նաև Telcell էլեկտրոնային վճարման տերմինալների միջոցով: Մինչև 1000 դրամ համալրման համար միջնորդավճարը կազմում է 30 դրամ, 1001-4999 դրամ համալրման համար՝ 2%, իսկ 5000 դրամ և ավելի գումարի դեպքում՝ 1%: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով: