«BlackBerry Complete»՝ ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը, որն ակտիվացնելով` բաժանորդը ստանում է.

  • BlackBerry® պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից՝ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը
  • BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը
  • Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ
  • Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
  • Ներառված ինտերնետ:

«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Փաթեթ

Գործողության ժամկետ

(օր)

Ներառված ինտերնետ

(ՄԲ)

Արժեք

(դրամ)

«BlackBerry Complete 1»

1

5

120

«BlackBerry Complete 7»

7

50

1000

«BlackBerry Complete 30»

30

500

3600