Հայտնի է դարձել Orange-ի բաժանորդի անունը, ով կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը

Մայիսի 4-ին հայտնի է դարձել «Դեպի Կանն» Facebook մրցույթի հաղթողը: Նա 21-ամյա Մուշեղ Թորոսյանն է, որի հեղինակած տեսանյութը դարձել է 10 ամենաշատ ձայներ հավաքած տեսանյութերից մեկը և արժանացել է Orange-ի ժյուրիի ամենաբարձր գնահատականին: Տեսանյութը կարելի է դիտել http://bit.ly/18f0GD1 հղումով:

Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը Մուշեղին հանձնեց բաղձալի մրցանակը` Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով, կինոաստղերի հետ միասին:

Մուշեղն իր ընտրած անձի հետ միասին Կաննում կլինի մայիսի 23-ին:

Ապրիլի 13-ից 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները ունեին հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ էր մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված մրցույթին “Ես սիրում եմ կինոն, ես սիրում եմ Կաննի փառատոնը” թեմայի շուրջ մինչև 1 րոպե տևողությամբ կարճ տեսանյութով:

Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մասնակիցները, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացան անակնկալ նվեր Orange-ի և “Մոսկվա” կինոթատրոնի կողմից. կինոյի բաժանորդագրություն երեք ամսով:

«Շնորհավորում ենք բոլոր տասը հաղթողներին և հատկապես Մուշեղին: Շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր մասնակցեցին` հավատալով, որ անհավանական բաները հնարավոր են Orange-ի հետ, մասնակցեցին մրցույթին իրենց յուրօրինակ ու զվարճալի տեսանյութերով ու երկու շաբաթ շարունակ պայքարում էին իրենց երազանքի համար: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 23 մասնակից, որոնք բոլորը միասին հավաքել են 9,137 քվե-like և որոնց տեսանյութերը Youtube կայքում դիտվել են ավելի քան 11,000 անգամ:

Հիշեցնենք, որ Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի ի վեր, իսկ Հայաստանում արդեն չորրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես պատվավոր հյուր: