Աննախադեպ պրակտիկայի ծրագիր ՏՏ ոլորտի ուսանողների և մասնագետների համար

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայհնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, «Յունիթեք» ՓԲԸն «ԴԼինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ հայտարարում են աննախադեպ պրակտիկայի ծրագիր ՏՏ ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Այս պրակտիկայի ծրագրի նպատակն է օգնել ձեռք բերել նոր գիտելիքներ/հմտություններ ծրագրավորման ոլորտում և հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի հնարավորություն ստանալ «ԴԼինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում:

Ի՞նչ է պրակտիկայի ծրագիրը

  • Դասընթացներ Linux օպերացիոն համակարգի, C/C++ և ծրագրավորման ապահովման ցիկլի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացում ցանցերին և ապարատային ապահովմանը,
  • Հետաքրքրիր և ռեալ նախագծերի մշակում նորարար միջավայրում,
  • Ոլորտային մասնագետների և արհետսավարժ թիմային ղեկավարների հետ հաղորդակցում,
  • Խոստումնալից աշխատանքի հնարավորություն «ԴԼինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում:

Ռեզյումեն կարելի է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 22-ը interns[email protected] էլ. հասցեին: