Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Հայ–հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը, «Յունիթեք» ՓԲԸ–ն «Դ–Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ հայտարարում են աննախադեպ պրակտիկայի ծրագիր ՏՏ ոլորտի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Այս պրակտիկայի ծրագրի նպատակն է օգնել ձեռք բերել նոր գիտելիքներ/հմտություններ ծրագրավորման ոլորտում և հաջողությամբ ավարտելու դեպքում աշխատանքի հնարավորություն ստանալ «Դ–Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում:
Ի՞նչ է պրակտիկայի ծրագիրը
- Դասընթացներ Linux օպերացիոն համակարգի, C/C++ և ծրագրավորման ապահովման ցիկլի վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացում ցանցերին և ապարատային ապահովմանը,
- Հետաքրքրիր և ռեալ նախագծերի մշակում նորարար միջավայրում,
- Ոլորտային մասնագետների և արհետսավարժ թիմային ղեկավարների հետ հաղորդակցում,
- Խոստումնալից աշխատանքի հնարավորություն «Դ–Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությունում:
Ռեզյումեն կարելի է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 22-ը interns[email protected] էլ. հասցեին: