«ՎիմպելԿոմ»-ն Անդրեյ Պյատախինին նշանակեց տնօրեն Հայաստանում

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր Տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: Իր պարտականություններն Անդրեյ Պյատախինը կստանձնի 2013 թվականի հունիս ամսից:

Մեկնաբանելով նշանակումը` «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին նշեց. «Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»:

«ՎիմպելԿոմ» ընկերությունը յուրահատուկ է այնքանով, որ յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում է զարգացման և աճի հնարավորություն, ինչպես նաև թույլ է տալիս աշխատել տարբեր երկրների շուկաներում: Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը» – նշեց Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2013 թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:

Կենսագրություն

Անդրեյը ծնվել է 1975թ. սեպտեմբերի 5-ին Լիպեցկում: 1997թ. ավարտել է Լիպեցկի պետական տեխնիկական համալսարանը: 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Էկոլոգիա-տնտեսական մեթոդներով մետաղագործական հիմնարկությունների արտադրանքի առաքման արդյունավետության բարձրացման ուղղված» թեմայով: 2007թ. մենեջմենթ մասնագիտությամբ ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան Ամերիկյան համալսարանից:

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյի մասնագիտական ուղին սկսել է 1996 թվականից: 4 տարվա ընթացքում նա անցել է մարքեթինգի բաժնի մասնագետից մինչև Լիպեցկի մասնաճյուղի «Չեռնոզոմեեի բջջային կապի» (ТМ «Сотел») փոխտնօրենի ուղին:

2001 թվականին Անդրեյը աշխատանքի է անցել «ՎիմպելԿոմ»-ում որպես Լիպեցկի մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, իսկ 2004 թվականից սկսել է աշխատել ՈՒրալի շրջանի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: 2005 թվականին Անդրեյն արժանացել է «Ադամանդե մեղու»` «ՎիմպելԿոմ»-ի բարձրագույն կորպորատիվ պարգևին: 2006 թվականից Անդրեյը պատասխանատու էր Մոսկովյան տարածաշրջանի, իսկ այնուհետև ողջ բիզնես միավորի կորպորատիվ վաճառքների համար: «ՎիմպելԿոմ»-ի և «Գոլդեն Տելեկոմ»-ի միավորումից հետո, Անդրեյը նշանակվել է Ռուսաստանի շրջաններում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: 2009 թվականից ղեկավարում է Beeline Վրաստանում, իսկ 2011 թվականից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում: