ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար

Մայիսի 15-ին, ժամը 11:30-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա մամուլի ասուլիս` «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են`

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

– Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:

«Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ասուլիսի ընթացքում կխոսվի այս տարվա ֆորումի շեշտադրումների մասին:

Գործարար և տեխնոլոգիական այս համաժողովը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: