Orange-ը մեկնարկել է Samsung Galaxy S4-ի վաճառքը

Մայիսի 10-ին Orange-ը մեկնարկեց Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը իր խանութներում: Իսկ երեկ Orange-ը նվերներ հանձնեց իր այն բաժանորդներին, ովքեր առաջինն էին ամրագրել իրենց Samsung Galaxy S4 սմարթֆոնը և ձեռք են բերել այն վաճառքը մեկնարկելուն պես:

Հիշեցնենք, որ նրանք, ովքեր ցանկանում էին առաջինը ձեռք բերել Samsung Galaxy S4 սմարթֆոնը, հնարավորություն ունեին ապրիլի 4-ից սկսած նախնական պատվեր կատարել Orange-ի կայքում կամ խանութներում և սմարթֆոնը ձեռք բերելիս ստանալ նվեր՝ Samsung Galaxy S4-ի համար նախատեսված S-View պատյան ու հեռախոսի աքսեսուարների նվերփաթեթ:

«Արդեն սովորական է դարձել, որ մեր հաճախորդները համաշխարհային նորույթները կարողանում են գտնել Orange-ի խանութներում շատ արագ: Որակյալ ու բազմաֆունկցիոնալ սմարթֆոնից բացի, ժամանակակից հաճախորդը նաև փնտրում է որակյալ հետվաճառքային սպասարկում, և կարծում ենք, որ հենց այդպիսի առավելություն ստանում են մեր հաճախորդները: Ավելին, միայն Orange-ի խանութներում է հնարավոր այս գերժամանակակից սմարթֆոնը ձեռք բերել ավելի ցածր գնով՝ Orange-ի ամսական բաժանորդագրությունների հետ», ասաց Orange-ի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Orange-ի խանութներում և eshop.orangearmenia.am կայքում Samsung Galaxy S4 սև և սպիտակ մոդելները հնարավոր է ձեռք բերել 370.000 դրամով: Սակայն բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած ընդամենը 170.000 դրամից:

Galaxy S4-ը զինված է 4.99 ամբողջական HD որակով (full HD, 1920×1080) Super AMOLED ապշեցուցիչ էկրանով: Թեև Galaxy S4-ն ունի լայն էկրան և 2,600 MAh մարտկոց, այն ունի ընդամենը 7.9մմ հաստություն:

Samsung-ը նաև ավելացրել է մի շարք ծրագրային խելացի հնարավորություններ, որոնք կոչվում են Smart Scroll և Smart Pause: Օգտագործողն այլևս կարիք չունի դիպչելու էկրանին, որպեսզի թերթի էջերը. պարզապես աչքերի դիրքի փոփոխությունը բավարար է թերթելու համար, կարծես մոգական ուժի շնորհիվ: Ավելին, Smart Pause-ի շնորհիվ օգտագործողը կարիք չի ունենա ընդհատելու տեսանյութերի դիտումը. այն կընդհատվի, պարզապես եթե վերջինս այլ կողմ նայի: