Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երևանում բնակվող Վահան Համբարձումյանն է, ում զանգահարել էր իր ազգականը Ռուսաստանից: Վահանն այսօր Orange-ի գրասենյակում շնորհավորանքներ ընդունեց ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերից և ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

«Շնորհավորում ենք Վահանին, հուսով ենք, որ անակնկալը ստացվեց, և նրա համար իսկապես սպասված նվեր էր այս ճամփորդությունը: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: