Բացվում է Ռոստելեկոմի առաջին վաճառքի և սպասարկման սրահը Երեվանի Էրեբունի վարչական շրջանում

Այսոր ժամը 12:00 Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 20/52 հասցեում բացվում է Ռոստելեկոմի թվով ութերորդ և Երևան քաղաքում առաջին վաճառքի և սպասարկման սրահը:


Առաջիկայում Ռոստելեկոմի ծածկույթն ընդգրկելու է Երևան քաղաքի բոլոր համայնքները և երևանաբնակ մեր հայրենակիցները նույնպես հնարավարություն են ստանալու օգտվելու գերարագ Ինտերնետի և հավելյալ հեռախոսակապի ծառայություններից:


Երևան քաղաքի բնակիչները այսուհետ ոչ միայն կկարողանան օգտվել Ռոստելեկոմի գերարագ ինտերնետի և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններից, այլ նաև խորհրդատվություն ստանալ բարձրակարգ վաճառքի և սպասարկման սրահներում:

Ռոստելեկոմի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում վաճառքի և սպասարկման սրահներ են գործարկվել նաև Կապան, Արմավիր քաղաքներում և Էրեբունի վարչական շրջանի վաճառքի և սպասարկման սրահը թվով ութերորդն է Հայաստանում:

Միայն 2013թ.-ի առաջին հինգ ամիսների ընթացքում Ռոստելեկոմի կողմից ՀՀ-ում իրականացվել են շուրջ 1.5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են Հայաստանի Հանրապետության 12 քաղաքներում ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը:

Ռոստելեկոմը մեծապես կարևորում է մուտքը մայրաքաղաք Երևան, քանի որ Էրեբունի համայնքում սպասարկման սրահի գործարկումը առաջին քայլն է և շատ շուտով ընկերության ծառայությունները հասանելի կլինեն և վաճառքի ու սպասարկման սրահներ կբացվեն քաղաքի գրեթե բոլոր համայնքներում:

Ռոստելեկոմի վաճառքի և սպասարկման սրահներ գործում են հանրապետության տարբեր քաղաքներում՝ Աբովյանում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, Չարենցավանում, Կապանում և Արմավիրում, ուր գերարագ ինտերնետի, հեռախոսակապի և շուտով նաև հեռուստատեսության ծառայություններին բաժանորդագրվելուց բացի բաժանորդները կարող են ձեռք բերել համակարգիչներ և ժամանակակից աքսեսուարներ: