Orange-ի նոր «Իրար հետ» փաթեթում կարելի է խոսել անվերջ՝ վճարելով օրական ընդամենը 20 դրամ

Այսօրվանից Orange-ն առաջարկում է միանալ իր ձայնային ծառայություններին, ակտիվացնել նոր «Իրար հետ» փաթեթը, ստեղծել 2, 3 կամ 4 հոգուց բաղկացած խումբ և օրական 20 դրամի դիմաց խմբի ներսում խոսել անսահմանափակ:

Orange-ի կանխավճարային, ինչպես նաև Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրությունների ներկա և նոր բաժանորդները կարող են ստեղծել «Իրար հետ» փաթեթ և այնտեղ ներառել ում ցանկանան՝ անկախ բաժանորդի սակագնային պլանից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել SMS 140 կարճ համարին՝ տեքստում նշելով այն բաժանորդի համարը, ում հետ բաժանորդը ցանկանում է անսահմանափակ խոսել: Խոսենք կանխավճարային ծառայության ներկա և նոր բաժանորդները օրական կվճարեն 20 դրամ՝ ամբողջ օրվա ընթացքում խմբի մյուս անդամների հետ անվճար խոսելու համար, իսկ Դելֆին, Թիթեռ և Պանտերա բաժանորդների համար օգտագործումը կլինի անվճար:

«Այս նոր առաջարկի շնորհիվ մեր բաժանորդները ստանում են հնարավորություն՝ անսահմանափակ խոսելու այն մարդկանց հետ, ում ամենաշատն են զանգահարում՝ անկախ նրանից, Երևանում են ապրում, թե մարզերում: Յուրաքանչյուրիս հեռախոսագրքույկում կա 1, 2 կամ 3 մտերիմ մարդ, ում մենք իսկապես շատ ենք զանգահարում: Նրանք, ովքեր կմիանան Orange-ին, կամ արդեն մեր բաժանորդն են, այսուհետ կկարողանան վերջիններիս հետ խոսել այնքան, որքան ցանկանում են՝ օրական փոքր վճարի դիմաց», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի շատերին. այն կատարյալ լուծում է սիրահար զույգերի ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների, ընտանեկան բիզնեսների համար: Սա իսկապես նորարարական առաջարկ է շուկայում, քանի որ կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են լինել մեկ փաթեթում՝ ունենալով լիարժեք ազատություն», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ խոսելիս գանձումը կկատարվի ըստ բաժանորդագրության սակագնային պլանի:

Խոսենք ծառայության ներկա բաժանորդները փաթեթին միանալու համար կվճարեն 500 դրամ ակտիվացման վճար, իսկ Թիթեռ, Դելֆին և Պանտերա բաժանորդների համար ակտիվացումը կկատարվի անվճար: