«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը հետաձգվում է

Մայիսի 25-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայանալիք «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է անհրաժեշտ մի քանի տեխնիկական թույլտվությունների բացակայության պատճառով: Հաշվի առնելով, որ ուսումնական օդանավակայանը հանդիսանում է ռազմական օբյեկտ, ուստի այնտեղ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք տեխնիկական թույլտվություններ` անվտանգության ապահովման, ռադիոկապի օգտագործման և այլ խնդիրների լուծման հետ կապված:

Ներկա դրությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից դեռևս չեն ստացվել անհրաժեշտ թույլտվությունները, ինչի պատճառով էլ մրցույթը նախնական հետաձգվում է մինչ հունիսի 2-ը: Միջոցառման կազմակերպման ճշգրիտ օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: