Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացել է Սուրենավանի բնակիչ Արմենուհի Նազարյանը. վերջինս կստանա տոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:

«Հետևելով մեր խոստմանը՝ մենք կրկին անակնկալ ենք մատուցում այն բաժանորդին, ով ստացել է հերթական շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը: Անցյալ շաբաթ այդ առանձնահատուկ զանգը ստացել է Արմենուհին Ռուսաստանի քաղաքներից մեկից, և մենք ուրախ ենք վերջինիս հնարավորություն տալ այցելել իր որդուն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը իրենց Orange համարին, քանի որ այսպիսի անակնկալ դեռ բազմաթիվ բաժանորդներ են ստանալու, ասաց Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: