Edifier Spinnaker բարձրախոսներ՝ լավ ձայն և ոճային դիզայն

Edifier ընկերությունը ներկայացրել է Spinnaker բարձրախոները և մրցանակ է ստացել դիզայնի, նախագծման և նորարարության համար (“Design, Engineering and Innovation Award”), որը թույլ է տալիս խոսել ակուստիկայի նորամուծության մասին: Սակայն օգտագործման հարմարավետությունը չպետք է տուժի, այդ իսկ պատճառով Edifier-ը բարձրախոսներին ավելացրեց  գնդաձև հեռակառավարման վահանակը, որի օգնությամբ դուք կարող եք կարգավորել ձայնի բարձրությունը: Բարձրախոսները ունեն նաև Bluetooth ընդունիչը, ինչը թույլ է տալիս ուղղակիորեն նվագել երաժշտությունը սմարթֆոններից կամ նոութբուքերիից  առանց լարերի օգտագործման:

Edifier Spinnaker-ի տեխնիկական մասնագիրը

Բնութագրում Նշանակություն
Գինը՝ Եվրոպայում 350 Եվրոյից սկսած
Հաճախականության  դիապազոն՝ 50 Գց – 23 կԳց
Հզորություն՝ 10 Վտ + 10 Վտ + 25 Վտ յուրաքանչյուր բարձրախոսին
Ակուստիկ դիզայն՝ բարձր հաճախականության 19-մմ, միջին հաճախականության 70-մմ, ցածր հաճախականության 116-մմ
Չափսերը՝ 140 x 413 x 189 մմ

Հավաքածուի մեջ մտնում են 2 ստերեոբարձրախոսներ, լարային հեռակառավարման վահանակը և անհրաժեշտ մալուխները բարձրախոսների միացման համար: Այդ թվում կա նաև Toslink լարը ակուստիկայի թվային միացման համար, ինչը թույլ է տալիս խուսափել թվայնաանալոգային փոխակերպման համակարգչի ձայնային քարտի վրա:

Արտաքին տեսքից  2.0 Spinnaker համակարգը շատ չի նման ավանդական բարձրախոսներին: Ինչպես կարելի է ենթադրել անվանումից  Edifier Spinnaker բարձրախոսները (գերմաներեն լեզվով՝ եռանկյունի առագաստ) ոճավորված են հենց առագաստի տեսքով: Իսկապես, բարձրախոսների ձևը նմանվում է առագաստի: Իսկ  մնացածում մենք ստանում ենք բավականին բարձր կորպուս ՝ 41 սմ, իր ձևով այն նման է ծռված կոնի կամ, եթե ցանկանում եք, եղջուրին: Դեմից բարձրախոսները ծածկված են սև/բորդո գույնի կտորով, պլաստիկ օղակը մեջտեղից  կիսում է բարձրախոսը երկու մասի: Աշխատարնքի ժամանակ աջ բարձրախոսի «ծայրը» կանաչ գույնով է վառվում:

Ետնամասում կարելի է նկատել արտադրողի “Edifier” փորագրված անվանումով արծաթագույն պատվանդամը: Պատվանդամին հենած է բարձրախոսների սև պլաստիկ կորպուսը, որը կազմում է ետին մակերեսի մեծ մասը: Սակայն բարձրախոսների միացման բնիկներ դուք չեք գտնի՝ դրանք տեղափոխված են ստորին մակերեսի վրա: Այնտեղ առկա են բնիկներ համակարգչին միացման համար, ելք սաբվուֆերին, ինչը թույլ է տալիս հետագայում լայնացնել Spinnaker բարձրախոսների կոնֆիգուրացիան առանձին սաբվուֆերով, ինչպես նաև սնուցման բնիկը: Սնուցման բլոքը ամբողջացված չէ երկու բարձրախոսներից մեկում, ինչպես դա սովորաբար լինում է, այն լրիվ արտաքին է, հավանաբար՝ դիզայնը չկոտրելու համար:

Spinnaker բարձրախոսների ոճային դիզայնի հետ մեկտեղ չարժե մոռանալ նաև ներքին բաղադրիչների մասին, այդպիսով թույլ տվեք անրադառնալ տեխնիկական բնութագրին:

Բարձրախոսների ակուստիկական դիզայնը հենվում է 3-շերտանի համակարգին առանձին բարձրախոսներով՝ բարձր, միջին և  ցածր հաճախականությունների համար: Բարձր հաճախականության կիսագնդային թվիտերը 19մմ-ց մետաքսյա թաղանթով համալրվում է բարձրախոսներով՝ 70 և 102 մմ: Իհարկե, հաշվի առնելով ցածր հաճախականության բարձրախոսների կոմպակտ չափսերը, չարժե սպասել բասերի: Ինչպես արդեն նշեցինք, Spinnaker բարձրախոսները ունեն Bluetooth: Այն թույլ է տալիս միանալ բարձրախոսներին 10 մ հեռավորությունից և նվագարկել երաժշտությունը սմարթֆոնից կամ նոութբուքից: Bluetooth-ի անլար ազդանշանը փոխանցվում է թվային տեսքով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր տեղադրել Spinnaker-ի ներսում թվայնաանալոգային փոխարկիչը. և բարձրախոսները կարողանում են թվային ազդանշանը դարձնել անալոգային: Փոխարկման և հնչեցման որակը բարձր մակարդակի վրա է: Համեմատելով ձայնային քարտի հետ, մենք չնկատեցինք որևէ թերություն: Spinnaker բարձրախոսների կապի հեռավորությունը Bluetooth-ի միջոցով բավականին նշանակալի է: Մեր թեստային պայմաններում մենք ստացանք մինչև 10 մետր հեռավորություն: Մեր iPhone-ի և բարձրախոսների միջև պատի առկայության դեպքում հեռավությունը սպասվածի պես իջնում էր: Սակայն դա տրամաբանական է, քանի որ պատերի առկայությունը ազդում է կապի անլար տեխնոլոգիաների ազդանշանի ուժի վրա:

Spinnaker-ի կառավարման համար նախատեսված է կիսագնդաձև վահանակ: Ներսում այն ունի մարտկոց, որը կարելի է լիցքավորել USB-ի միջոցով այն դեպքում, երբ դուք կօգտագործեք վահանակը անլար ռեժիմով: Վահանակի վերին մասում տեղադրված է ձայնի անջատման կոճակը, որը թույլ է տալիս արագ անջատել ձայնը, բայց ձայնի բարձրությունը կարելի փոխել նաև կիսագնդի թեքումով: Տեղեկացնելու համար արտադրողը տեղադրեց կարմիր թարթող լուսադիոդ: Սակայն վատը այն է, որ հեռակառավարման վահանակը շատ թեթև է: Մեկ ձեռքով ձայնի բարձրությունը փոխելու դեպքում կիսագնդի թեքման փոխարեն հաճախ կթեքվի հենց վահանակը: Այսպիսով, կիսագնդի թեքման ժամանակ ավելի լավ է սեղմել վահանակը կամ պահել հիմքը երկրորդ ձեռքով:

Նոր ձևը և ոճը լավ սազում են Spinnaker ակուստիկային: Հյուրասենյակի ձևվավորումը հիանալի կերպով կներգծի ժամանակակից դիզայնը, ընդ որում չի գրավի չափազանց ուշադրությունը: Spinnaker-ի արտադրման որակը շատ բարձր է` չունենալով  քննադատման պատճառներ: Այն վերաբերվում է նաև օգտագործված նյութերին`սև/բորդո գույնի կտորին, պլաստիկին և արծաթագույն պողպատյա հիմքին:

EdifierSpinnaker բարձրախոսները սպասվում են Հայաստանում:

«Fire Bird Distribution FZE»

PO Box 113306

Դուբայ, ՄԱԷ

Հեռախոս: +971 (0)4 298 1880

Ֆաքս: +971 (0)4 298 1884

E-mail: [email protected] / [email protected]

Կայք: http://www.firebird-group.com