Apple iPhone 5-ի մինի-տեսությունը itTREND ամսագրի կողմից

Apple ընկերության վերջին ֆլագման-սմարթֆոն iPhone 5-ի թողարկումից հետո անցել է ավելի քան 8 ամիս: Եվ մենք բացի համառոտ ներկայացումից, մի քանի անգամ անդրադարձել ենք նորարարություններին և բնութագրությանը, ինչպես նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացրել բավականին քանակությամբ թեստեր/փորձեր/ստուգումներ և տեսություններ: Սակայն մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի, եթե մենք ինքներս փորձարկենք ինչպես անցած, այնպես էլ այս տարվա ամենահայտնի սմարթֆոններից մեկը:

Սկսենք հեռախոսի տեխնիկական բնութագրից, և համեմատենք այն ինչպես նախորդ մոդելի (iPhone 4S), այլ նաև մրցակիցների հեռախոսների (Samsung Galaxy S3 և Nokia Lumia 920) հետ: Մենք մտածված ներկայացնում ենք նախորդ տարվա մոդելների բնութագրերը մինչ iPhone 5S-ի կամ ինչպես որ այն անվանվի, թողարկումը:

Քանի որ iPhone 5-ի մասին բազմիցս խոսել ենք, մենք չենք մանրամասն անդրադառնա յուրաքանչյուր պարամետրին և ֆունկցիոնալ հնարավորություններին:

Կոմպլեկտավորումը

iPhone 5 առաջարկվում է երկու հիմնական գունային տարբերակներով՝ սև և սպիտակ: Ուսումնասիրության համար մեզ տրամադրվել էր սպիտակ գույնի հեռախոսը՝ սպիտակ տուփի մեջ:

Կոմպլեկտի մեջ մտնում են՝ սմարթֆոնը, լիցքավորման սարքը, USB լարը, ականջակալները, SIM քարտը հանելու համար ամրուցիչը, տեղեկատվական թերթիկներով ծրար և Apple լոգոյի պիտակներ:

Աքսեսուարները տեղավորված են  պլաստիկ, իսկ ականջակալները՝ առանձին պլաստմասսե տուփի մեջ:

EarPods ականջակալներ

EarPods ունեն մի քանի անցքեր ձայնի արտաբերման համար, որոնք ուղղորդված են տարբեր կողմեր: Բացի այդ մի փոքր փոխված է ձևը: Պետք է նշել, որ դրանք ավելի հարմար և ամուր են, քան նախկին մոդելի ականջակալները, բացի այդ չեն առաջացնում տհաճ զգացողություններ:

Բասերը ավելի խորն են, ցածր  հաճախականության վրա չկան դռդռոցներ, և ծավալը ավելի լավ է զգացվում: Սակայն ամեն դեպքում կա փոքրիկ թերություն. դրանք շատ փխրուն են: Իհարկե, այն մեկ շաբաթվա ընդացքում, որ ականջակալները մեզ մոտ էին, հնարավոր չէր ստուգել դրանց դիմացկունությունը: Բայց, ինչպես կանոն օգտագործողների մեծ մասի մոտ այն շարքից դուրս է գալիս կես տարի անց:

Lightning բնիկը

Ի տարբերություն նախորդ մոդելներին նոր բնիկը  ավելի փոքր է և ապահովում է տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն:

Նա ունի մի մեծ առավելություն՝ այն սիմետրիկ է, ինչը նշանակում է, որ շտեկերը կարելի է միացնել յուրաքանչյուր կողմից: Սակայն կա նաև թերություն՝ թե մարտկոցը լիցքաթափվի, դուք կկարողանաք լիցքավորել իրեն այն դեպքում, թե ձեր բարեկամը կամ գործընկերը նույնպես ունի  iPhone 5 սմարթֆոնը:

Դիզայն

Համեմատելով iPhone 4S-ի հետ, iPhone 5 -ը ստացել է ավելի երկարավուն և բարակ ու թեթև միաձույլ պատյան:

Ետևի կափարիչի մեծ մասը և ծայրերը պատված են շփումի համար բավականին հաճելի անոդացված ալյումինով, և ամենակարևորը՝ նրա վրա չեն մնում մատնահետքերը:

Կառավարման տարրերը և բնիկները մնացել են նույնը, իսկ ականջակալների մուտքը տեղափոխվել է ներքև: Բացի այդ մի փոքր փոխվել է բարձրախոսների դիզայնը:

Մեկ այլ նորամուծություն՝ microSIM քարտի փոխարեն օգտագործվում է nanoSIM տարբերակը: Սակայն դա չի նշանակում, որ փետք է որոնել այդ ձևաչափի քարտ, պարզապես կարելի  է կտրել անկյուններից հին ձևի քարտը:

Էկրան

Էկրանը դարձել է ավելի մեծ երկայնքով, սակայն լայնությունը մնացել է նույնը: Այսինքն,  թույլատրելիությունը լայնքով առաջվա պես կազմում է 640 կետ, իսկ երկարությամբ՝ 1136 կետ: Կողմերի հարաբերակցությունը  դարձել է 16:9 նախորդ մոդելների  3:2-ի դեմ:

Ճակատային հատվածը ծածկված է ապակե մակերեսով և պաշտպանված է քերծվածքներից: Շնորհիվ  հակացոլկային ֆիլտրի արտացոլված պատկերների լուսավորությունը իջեցված է: Էկրանը պատված է օլեոֆոբ ծածկույթով, որը  էականորեն կանխում է մատնահետքերի առաջացումը և զգալիորեն հեշտացնում է դրանց հեռացումը:

iPhone 5-ում օգտագործված է IPS մատրիցա, որը համեմատած iPhone 4S ավելի լայն գունային ընդգրկում ունի, որը գործնականորեն հավասար է sRGB-ին: Բացի այդ ակնհայտորեն բարձր է հակացոլկային ֆիլտրի արդյունավետությունը, որը թույլ է տալիս ստանալ ավելի հագեցած գույներ:

Արտադրողականությունը

Iphone 5-ը աշխատում է նոր Apple A 6-ի “համակարգը չիպի վրա” (SoC), որը իր 2 միջուկով և  1 Գգց հաճախականությամբ (ի դեմ 1.5 Գգց 4 միջուկանի մանրասարքերի Android-սմարտֆոնների մոտ), առաջին հայացքից թյուրիմացության մեջ է գցում:

Սակայն Apple-ը Apple չէր լինի, եթե չգտներ հնարավորություն ավելացնել իր սմարտֆոնի հզորությունը: Հեռախոսը աշխատում է  A6  չիպով, PowerVR SGX543MP3 գրաֆիկական մանրասարքի և   1 Գբ օպերատիվ հիշողություն հետ համատեղ, այդ իսկ պատճառով արտադրողականությունը պայմանավորված չէ միայն SoC-ի առավելությունով:

Ստորև բերված են բենչմարկի (հաշվիչ համակարգի արագագործությունը որոշող ծրագիր) արդյունքները, որոնք կիրառվել են տվյալ սարքավորման թեստավորման ժամանակ:

Սկսենք CPU բենչմարկից, այստեղ նոր  iPhone-ը  գրեթե 3 անգամ առաջ է անցել iPhone 4S-ից.

Բազմապլատֆորմային GeekBench 2.3.5 թեստ-ի արդյունքներն են.

Հաջորդ բենչմարկը Linpack-ն է, որը ստուգում է միկրոպրոցեսորային արտադրողականությունը.

Performance Test Mobile բենչմարկի արդյունքներն են.

Performance Test Mobile 2D.

Performance Test Mobile 3D.

Եվ վերջում Battery Memory System Status Monitor ծրագրի արդյունքները.

Թեստերի արդյունքում iPhone 5-ի արտադրողականությունը մենք գնահատում ենք բավականին բարձր: Իսկ ինչ վերաբերում է Apple A6 դիզայնին, ապա մեր կարծիքով նա դեռ չունի արժանի մրցակիցներ (այս դեպքում խոսքը ARM պրոցեսորների մասին է) արդյունավետության առումով:

1 Գգց հաճախականությամբ աշխատող 2 միջուկանի Apple A6-ը միկրոսարքը արտադրողականությամբ ավելի արագ է աշխատում քան 4 միջուկանի 1.3 Գգց սմարթֆոնները: Բայց մենք 100% -ով չենք ցանկանում եզրակացության գալ Android-սմարթֆոնների նկատմամբ, քանի որ բազմապլատֆորմային  թեստերը քիչ են, իսկ նրանց արդյունքներին տարբեր համակարգերի հարթակներում պետք չէ լիովին վստահել:

Մարտկոցի աշխատանքը

Apple-ի հայտարարությամբ, iPhone 5-ը չնայած իր չափսերի մեծությանը և էկրանի կետայնությանը, ինչպես նաև արտադրողականության աճին պահում է մարտկոցի լիցքը նախորդ մոդելից ոչ ավելի վատ:

Մենք կուրորեն չհավատացինք արտադրողին և ինքներս որոշեցինք ստուգել, թե ինչքան է հերիքում մարտկոցի լիցքավորումը սմարթֆոնի օգտագործման տարբեր ռեժիմներով:

Նշենք, որ թեստի անցկացման ժամանակ  էկրանի պայծառություն  հասցվել էր առավելագույնին:

Նախ մենք միացրեցինք Megogo օնլայն կինոթատրոնը, սմարթֆոնի լիցքավորումը  հերիքեց 4,5 ժամ:

Ինչ վերաբերում է խաղերին, օրինակ  Modern Combat 3 հաջողվեց խաղալ ընդհամենը 2,5 ժամ:

Նշենք, որ այս երկու դեպքում էլ սմարթֆոնը բավականին ուժեղ տաքանում է:

Սակայն կա նաև դրական կողմ. սմարթֆոնի մարտկոցը ամբողջական լիցքավորում է 1.5 ժամում:

Կապը և ինտերնետը

Ի տարբերություն iPhone 4-ի iPhone 5-ը ապահովում է հզոր և մաքուր ձայն, սարքի օգտագործման ամբողջ ընթացքում չեն ֆիքսվել ազդանշանի թուլացում կամ խոսակցության ընդհատումներ:

Ինտերնետի վարաբերյալ կարելի է նշել, որ շնորհիվ Wi-Fi 802.11a/b/g/n մոդուլի, որը աշխատում է 5 Գգց հաճախականության վրա՝ բարդ պայմաններում, այսինքն բնակարաններում և գրասենյակնեորւմ, որոնք գերհագեցած են ինտերնետի մուտքը ապահովող սարքերով:

Բացի այդ 5Գգց դիապազոնում նախատեսված է մեծ քանակությամբ ռադիոալիքներ և նրանց վրա հեռարձակում են դեռ ոչ այդքան շատ սարքեր:

Նշենք նաև չորրորդ սերնդի 4G LTE ցանցում աշխատելու հնարավորությունը,  բայց, ցավոք, մեր օպերատորները չեն ապահովում այն հաճախականության դիապազոնը, որով աշխատում են iPhone 5-երը:

Խցիկ

iPhone 5-ը ունի ետևի մասում տեղադրված 8 ՄՊ խցիկ, որի նկարների մաքսիմալ չափը կազմում է 3264×2448 կետ, ինչպես նաև 1.2 ՄՊ ճակատային խցիկ՝ 720р թույլատրելիությամբ:

Ներքևում տեղադրված են նկարներ, որոնք արված են ցերեկը՝ ոչ արևային եղանակին, սակայն՝ միևնույն ժամանակ ոչ մռայլ:

iPhone 5-ի խցիկը նկարահանում է գերազանց որակի տեսանյութեր Full HD ֆորմատով: Հոլովակները կարող եք դիտել հետևյալ հղումներով:

1. https://www.youtube.com/watch?v=eM6MnNrFsSM

2. https://www.youtube.com/watch?v=oPCLiUEDwA4

3. https://www.youtube.com/watch?v=Qc_ewpqWruM

Ամփոփում

Որքան էլ չենք ուզում ընդունել այդ փաստը, բայց Apple iPhone 5-ը իսկապես շատ որակյալ սմարթֆոն է: Այն ավելի լավն է ոչ միայն նախորդ մոդելից, այլ նաև շատ այլ նմանատիպ սարքերից, որոնք աշխատում  են այլ օպերացիոն համակարգերով:

Արտադրողականությունը, ցուցասարքը, խցիկը, մարտկոցի աշխատանքը չեն տարբերվում  մրցակից ընկերությունների նմանատիպ արտադրանքից, բնականաբար, որոշ առավելություններով և թերություններով հանդերձ:

iPhone 5-ը հանդիսանում է բավականին որակյալ սարք հաջողված դիզայնով, իսկ պարզ օգտագործման ինտուիտիվ կերպով հասկանալի ինտերֆեյսը ոչ մի դժվարություն չի առաջացնում, և իսկ մի քանի օր անց կհամակերպվեք դրան այնքանով, կարծես ամբողջ կյանք օգտագործել եք այն:

Սակայն կան նաև թերություններ, որոնց մասին պետք է իմանալ: Խոսքը գնում է պատյանի մասին, որը բավականին փխրուն է, նրա ալյումինե ծածկույթը շատ դյուրընկալ է քերծվածքներին և ճաքերին: Այդ իսկ պատճառով ցանկալի է հեռախոսի ձեռք բերման հետ միասին նաև ունենալ պաշտպանիչ շապիկ, որպեսզի որոշ ժամանակ անց ստիպված չլինեք փոխել պատյանը:

Եվ, վերջապես գինը: Դա iPhone 5-ի «ամենացավալի» տեղն է: Այսօրվա դրությամբ, iPhone 5-ը 16 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ արժե 200,000 հազար դրամից սկսած (24 ամսյա բաժանորդագրության դեպքում), որը այդքան էլ քիչ չէ: Նշենք, որ այսօր շուկայում արդեն կան ավելի արդյունավետ սմարթֆոններ, որոնց արժեքը ավելի ցածր  է, քան Apple-ինը: Եվ, եթե ձեզ համար արտադրողը նշանակություն չունի, այդ դեպքում դուք կգնեք ձեզ համապատասխան սմարթֆոնը ավելի ցածր գնով, որը ոչնչով չի զիջում, իսկ որոշ պարամետրերով գերազանցում է Apple iPhone 5-ին:

Apple iPhone 5 սմարթֆոնը տրամադրվել էր Orange Armenia բջջային կապի օպերատորի կողմից, որը հադիսանում է Apple ընկերության էքսկլուզիվ գործընկեր Հայաստանում: