ՄոբիԴրամի հաճախորդ կարելի է դառնալ անմիջապես բջջայինից

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են հեշտությամբ դառնալ ՄոբիԴրամի «Ստանդարտ» հաճախորդ՝ հաշված րոպեների ընթացքում: Անհրաժեշտ է պարզապես հավաքել *444# Ձեր բջջային հեռախոսից, ընտրել «Գրանցվել» մենյուն և հետևել հեռախոսի էկրանին հայտնվող հրահանգներին:

Գրանցվելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել հաճախորդի անունը, ազգանունը և ծննդյան ամսաթիվը (ծննդյան ամսաթիվն անհրաժեշտ է մուտքագրել օր/ամիս/տարի ձևաչափով: Օրինակ՝ եթե բաժանորդը ծնվել է 1979 թվականի հունիսի 30-ին, մուտքագրված ամսաթիվը պետք է ունենա հետևյալ տեսքը՝ 30061979): Բացի այդ, հաճախորդը պետք է ստեղծի 6-ից 12 նիշից կազմված գաղտնաբառ: Այն անհրաժեշտ է PIN կոդը մոռանալու կամ կորցնելու պարագայում ՄոբիԴրամի զանգերի կենտրոնի միջոցով կամ մասնաճյուղերում վերականգնելու համար:

Գրանցվելուց հետո հաճախորդը կստանա հաշվի համար (որը, Ձեր բջջային հեռախոսահամարին զուգահեռ, կծառայի որպես ՄոբիԴրամի Ձեր հաշվի նույնականացուցիչ) և PIN կոդ, որն անհրաժեշտ է ֆինանսական գործարքներ իրականացնելու համար:

USSD մենյուի միջոցով գրանցված հաճախորդները հնարավորություն ունեն մենյուի «Կարգավորումներ» բաժնում ստացված ժամանակավոր գաղտնաբառի միջոցով իրենց հաշվից օգտվել նաև առցանց տարբերակով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: