Հրազդան քաղաքը միանում է ՌոսՏելեկոմի համահայաստանյան ցանցին

Այսոր, հուլիսի 2-ին ժամը 11:00 Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում (62/7 շենք) բացվեց Ռոստելեկոմի երկար սպասված թվով իններորդ վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում:

Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Հրազդան քաղաքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել Ռոստելեկոմի ինտերնետի և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ:

«Օպտիկան դեպի բնակարան» տեխնոգիական լուծումն առաջին անգամ է կիրառվում Հրազդան քաղաքում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գերժամանակակից հնարավորությունները հասանելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր բնակարան:

Հրազդանցիներն ի թիվս մյուս ակցիաների մատնանշեցին Ռոստելոկոմի “Գիշերային արագացումը”: այն Ռոստելեկոմի բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և օգտվելու ինտերնետից գիշերային ժամերին (00:00-08:00) առանց արագության սահմանափակման:

Ներկայումս Ռոստելեկոմի վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի համայնքում:

Շուտով Ռոստելեկոմի նորարարական ծառայություններից կկարողանան օգտվել նաև նոր քաղաքներ, իսկ վաճառքի և սպասարկման սրահներ կբացվեն նաև Աջափնյակ, Դավիթաշեն և մյուս Երևան քաղաքի բոլոր համայնքներում՝ հասանելի դարձնելով ծառայությունները բոլոր բնակիչներին և հնարավորություն ընձեռելով օգտվելու բարձրորակ ինտերնետ ծառայություններից: