ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անսահմանափակ զանգեր դեպի «Հատուկ համար» ընդամենը 10 դրամով

Այսուհետև «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները, որպես «Հատուկ համար» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար ընտրելու դեպքում, կարող են անսահմանափակ խոսել տվյալ բաժանորդի հետ` ամբողջ օրվա համար վճարելով ընդամենը 10 դրամ: Ի դեպ, 10 դրամը կգանձվի միայն այն օրերին, երբ բաժանորդն առնվազն մեկ անգամ զանգահարի «Հատուկ համարին»:

Դեպի «Հատուկ համար» զանգահարելու պայմաններ

«Հատուկ համար» Զանգի արժեք
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ 10 դրամ ամբողջ օրվա համար
ՀՀ այլ և 374 97 բջջային ցանցերի հեռախոսահամարներ 36 դրամ/րոպե
Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներ 36 դրամ/րոպե

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: