Մայքրոսոֆթը հայտարարել է համաշխարհային Երևակայության Գավաթ Մրցույթի հաղթողներին

Մայքրոսոֆթ Կորպորացիան հայտարարել է  Մայքրոսոֆթի համաշխարհային Երևակայության Գավաթ առաջատար ուսանողական ամենամյա մրցույթի հաղթողներին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական կատեգորիաներում՝ Ինովացիա, Խաղեր և Համաշխարհային Քաղաքացիություն։

Հաղթողները հայտարարվել են Երևակայության Գավաթի մրցանակաբաշխության ժամանակ՝ պատմական Ալեքսանդրինսկի թատրոնում, որտեղ ներկա էին ավելի քան 800 ուսանող, ժյուրիի անդամներ, միջոցառման գործընկերներ, ողջ աշխարհից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ութսուն յոթ ուսանողական թիմեր 71 երկրներից մրցեցին համաշխարհային եզրափակիչ փուլում։  Ողջ տարվա ընթացքում Երևակայության Գավաթ միջոցառման համար Մայքրոսոֆթը պարգևատրել է ավելի քան 1 մլն դոլար։

«Արդեն 11 տարի է, ինչ Երևակայության գավաթը ոգեշնչման եւ նորարարության վայր է հանդիսանում ողջ աշխարհի ուսանողների համար», – ասում է Սթիվ Գուգգնհայմերը՝ Մայքրոսոֆթի Կորպորատիվ փոխնախագահը։ «Այն ուսանողները, որոնք մասնակցում են այս մրցույթին, ներկայացնում են իրենց երկրների նորարարությունները և միանալով միմյանց՝ ստեղծում են նոր ծրագրեր և ծառայություններ, որոնք ուղղված են աշխատելու, սովորելու և միմյանց հետ համագործակցելու ընթացքի բարելավմանը։  Մենք անչափ հպարտանում ենք Երևակայության գավաթի բոլոր մասնակիցներով, ովքեր ներկայացրեցին իրենց փայլուն ծրագրերն ու տեխնոլոգիաները այս շաբաթվա ընթացքում»։

Երևակայության գավաթը 2013-ի Հաղթողներ

Նորարարություն

Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար –  Colinked թիմ՝ Մեծ Բրիտանիա։ Նախագիծ՝ SoundSYNK։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – DORA թիմ՝ Սլովենիա։ Նախագիծ՝ DORA։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – MYRA թիմ՝ Թայլանդ։ Նախագիծ՝ SkyPACS։

Խաղեր

Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Zeppelin թիմ՝ Ավստրիա։ Նախագիծ՝ Schein։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար –  Solite թիմ՝ Ինդոնեզիա։ Նախագիծ՝ Save the Hamsters։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – Banzai թիմ՝ Ֆրանսիա։ Նախագիծ՝ Seed։

Համաշխարհային Քաղաքացիություն

Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Team for a Better World թիմ՝ Պորտուգալիա։ Նախագիծ՝ For a Better World։

Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Omni-Hearing Solution թիմ՝ Թայվան։ Նախագիծ՝ Omni-Hearing Solution։

Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – Confufish Royale թիմ՝ Ավստրալիա։ Նախագիծ՝ Foodbank Local։

Երևակայության Գավաթ Մրցույթի մասին

Մայքրոսոֆթի Երևակայության Գավաթը հանդիսանում է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ծրագիր և ուսանողական մրցույթ, որը հնարավորություն է տալիս սովորելու և մրցելու՝ կիրառելով նորարար հարթակներ, գործիքներ և ծառայություններ։  Այս տարի Երևակայության Գավաթի 11-րդ մրցույթն էր, որի եզրափակիչը կայացավ Սանկտ Պետերբուրգում, ՌՖ, հուլիսի 8-11-ը։ Ուսանողները կարող են գրանցվել և մասնակցել  Երևակայության Գավաթ մրցույթում այցելելով http://www.imaginecup.com։