Orange-ն իր նոր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ընդմիշտ անվճար շփվել սոցիալական ցանցերում

Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, որին ընդառաջ այսօր Orange-ը ներկայացրեց հատուկ առաջարկ իր նոր կանխավճարային բաժանորդների համար:

Բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը կմիանան Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը, կստանան հնարավորություն ընդմիշտ անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից՝ ներառյալ Facebook, Twitter, Odnoklassniki, Hayland, Vkontakte, LinkedIn և Orange Բլոգ: Հեռախոսի բրաուզերից այս կայքեր անհոգ այցելելու համար բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 2 ԳԲ ինտերնետի ծավալ: Ավելին, ստեղծելով «Իրար հետ» փաթեթ  2-ից 4 հոգով՝ կարելի է փաթեթի ներսում իրար հետ խոսել անսահմանափակ՝ օրական վճարելով ընդամենը 20 դրամ:

«Մեր կանխավճարային սակագնային պլաններն ունեն լուծումներ բոլորի համար՝ երիտասարդների, աշխատողների, մարզերի բնակիչների և այլոց համար: Մենք առաջարկում ենք հրաշալի տարբերակներ ցանցի ներսում և ցանցից դուրս, ինչպես նաև միջազգային համարներին զանգահարելու, ռոմինգից օգտվելու, Orange Merci միավորներ կուտակելու համար: Ի լրումն այս բոլոր հնարավորությունների՝ այսօր ուրախությամբ մեր նոր բաժանորդներին առաջարկում ենք բացառիկ հնարավորություն՝ իրենց նախընտրած սոցիալական ցանցերից ընդմիշտ օգտվել անվճար », ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկի բոլոր մանրամասները հասանելի են հետևյալ հղումով. www.orangearmenia.am/promos/like-like-like-forever-for-free/