Samsung Galaxy S4-ի տեսությունը itTREND ամսագրի կողմից

Samsung Electronics ընկերությունը սույն թվականի մայիսին վաճառքի է հանել իր նոր՝ Galaxy S4 սմարթֆոնը: Որոշ ժամանակ առաջ մեզ հնարավորություն ընձեռնվեց փորձարկել այն և այժմ մենք պատրաստ ենք կիսվել ձեր հետ թեստերի արդյունքներով և տպավորություններով:

Այսպիսով, սկսենք…..

Տեխնիկական բնութագիրը՝

Դիսպլեյ 5-դյույմանոց տարողունակ մուլթիթաչ (multitouch), Super AMOLED, 16 մլն. գույն, 1920×1080 կետայնություն, 441 ppi
Պրոցեսոր Exynos 5410 (1,8 Գգց և 1,2 Գգց)
Օպերատիվ հիշողություն 2 Գբ
Ֆլեշ-հիշողություն 16 Գբ (մինչև 64 Գբ)
SIM microSIM
Ֆոտոխցիկ 13 Մպիքս, լուսադիոդային փայլատակում, ավտոֆոկուս, տեսախցիկի կետայնությունն է 1920×1080 (Full HD)
Դիմային ֆոտոխցիկ 2 Մպիքս (CMOS-սենսոր)
Անլար կապ Wi-Fi: 802.11 a/b/g/n/ac HT80, Bluetooth 4.0, A-GPS/ГЛОНАСС
Բնիկներ microUSB, ականջակալների ելք 3,5 մմ
Մարտկոց Li-Pol 2600 մԱ/ժ
Ցանցեր GSM 3G | HSPA+, EDGE / GPRS (850/900/1 800/1 900 ՄԳց)

HSPA+ (850/900/1 900/2 100 ՄԳց)

Օպերացիոն համակարգ Android 4.2.2 (Jelly Bean)
Չափսերը 136,6 × 69,8 × 7,9 մմ
Քաշ 130 գ

Համեմատության համար՝ նորույթը ի տարբերություն նախորդ մոդելի, ստացավ/ունի/ քիչ ավելի մեծ էկրան (5″ 4.8″-ի փոխարեն), FullHD կետայնություն 1920×1080,  1280×720-ի փոխարեն, 2Գբ օպերացիոն հիշողություն Galasy S3-ի 1Գբ-ի փոխարեն: Ինչպես նաև հավելյալ սենսորներ և ավելի կատարյալ ֆոտոխցիկ:

Հիմնական կոմպլեկտավորում

Սմարթֆոն, մարտկոց, լիցքավորման սարք /USB  լարով/, ինստրուկցիա և երաշխիքային կտրոն:

Դիզայնը, քաշը և  չափսերը

Galaxy S4-ի արտաքինը շատ է նմանեցվում նախորդ մոդելին, բացառությամբ եզրակի էկրանի շուրջ՝ այն դարձել է մի փոքր ավելի բարակ: Սարքը հասանելի է երկու գունային տարբերակներով՝ սև և սպիտակ: Հարկ է նշել, որ սևի տեսքը ավելի «հարուստ է», իսկ սպիտակը, ինչպես նաև «S3»-ի դեպքում, բավականին հասարակ է:

Չնայած էկրանի անկյունագծի մեծացմանը, հեռախոսը, ի համեմատ Galaxy S3-ի, դարձավ ավելի բարակ և մի փոքր նեղ (7.9 8.6 մմ-ի դեմ և 130 գ 133-ի փոխարեն  համապատասխանաբար):

Ետին կափարիչը արված է պոլիկարբոնատից՝ չնայած որ ամուր է, սակայն միևնույն է՝ պլաստիկ է: Ունենալով ծածկի բարձր որակ, միևնույն է՝ հայտնվում են քերձվածքները, սակայն պատկերի հաշվին դրանք չեն երևում:

Կողքի եզրակը մետաղի տեսք ունի, սակայն այն նույնպես պլաստիկից է:

Հավաքման որակը բողոքներ չի առաջացնում, ետին կափարիչը պինդ կպնում է կորպուսին: Այն հեշտորեն առանձնանում է, անմիջապես տակը տեղադրված է մարտկոցը, առկա են նաև բնիկներ microSIM և microSD քարտերի համար:

Էկրանի տակ տեղադրված են՝ “Home” ֆիզիկական և “Back” և “Menu” կարգավորվող լուսավորությունով երկու սենսորային կոճակներ:

Վերևի մասում տեղակայված են՝ ինֆրակարմիր մոդուլը (կենցաղային տեխնիկան կառավարելու համար), 3,5 մմ աուդիոբնիկը և երկրորդ միկրոֆոնը:

Ստորին մասում տեղավորվեցին/տեղադրել են/ միկրոֆոնը և microUSB բնիկը:

Ձախ մասում գտնվում է ձայնի բարձրության կարգավորման երկակի ստեղնը, իսկ աջից՝ միացման/անջատման կոճակը:

Արտադրողականությունը

Samsung-ը իզուր չէ ներկայացնում իր նոր հեռախոսը որպես վերջին սերնդի ամենա արդյունավետ սմարթֆոններից մեկը: Ներկայացնում ենք սինթետիկ թեստերի արդյունքները:

Էկրան

Galaxy S4-ը ստացել է 4.99-դյույմանոց Super AMOLED HD էկրան 1920 х  1080 կետայնությամբ և 441 (ppi) փիքսելների խտությամբ: Ցանկության դեպքում, էկրանի կարգավորման մենյուի մեջ կարելի է ընտրել պատկերի ցանկալի տարբերակը, այդ թվում նաև ավելի բնական գույներ: Էկրանի օպտիմալացման ֆունկցիայի օգնությամբ վերլուծվում է լուսավորության մակարդակը և, հաշվի առնելով պայմանները, ավտոմատ կերպով կարգավորվում է պայծառությունը և  ցայտագունությունը:

Ֆոտո Խցիկ

Փիքսելների ավելացումից բացի, ֆոտո խցիկը ստացել է մի շարք նոր ֆունկցիաներ: Դրանցից հարկ է նշել անդադար նկարահանումը և դեմքերի հայտնաբերումը/ Դրանցից հարկ է նշել  անդադար նկարահանման և դեմքերի ավտոմատ հայտնաբերման ֆունկցիաները/: Ֆոտո խցիկը կառավարվում է երկու սենսորային կոճակներով՝ մեկը նախատեսված է ֆոտոյի, իսկ մյուսը՝վիդեոնկարահանման համար: Բացի այդ, ձախ վերին անկյունում առկա են տարբեր ռեժիմների միջև անցումների, ինչպես նաև կարգավորման մենյուի (նկարահանման ռեժիմ, փայլատակման և այլն) սենսորային կոճակները:

Նորամտությունների հիմնական մասը կապված է դիմային Ֆոտո խցիկի հետ: Դրանցից են՝ ֆոտո և վիդեո միառժամանակ նկարահանումները և, իհարկե, վիդեոզանգերը: ISO-ն լռելայն դրված է ավտոմատ ռեժիմի վրա, սակայն կարելի է ընտրել 100, 200, 400 և 800 միավորների նշանակությունները: Բացի այդ, այն ունի ոչ բավարար լուսավորության ավտոմատ որոշման ֆունկցիա: Երբ ֆունկցիան միացված է, սմարթֆոնի Ֆոտո խցիկը ավտոմատ կերպով անցնում է գիշերային ռեժիմի:

Ստանդարտ ռեժիմում ֆոտո խցիկով կարելի է ստանալ բավականին որակյալ նկարներ, ինչը չի կարելի ասել պանորամային նկարահանման դեպքում: Հնարավոր է, որ դա պայմանավորված է սոֆթի հետ կապված խնդիրներով:

Վիդեոյի որակը միանգամայն ընդունելի է, ճիշտ է, մոտեցման/հեռացման ժամանակ խցիկը կտրտվելով է շարժվում, ինչը, ինչպես և ֆոտոնկարահանման դեպքում, կապված է օպերացիոն համակարգի թերությունների հետ:

1. https://www.youtube.com/watch?v=d9lsNjJ2-gE&feature=c4-overview&list=UUtfd4uGHL_Uqg_5Y2FMGHlw

2. https://www.youtube.com/watch?v=I5gKcYPXbkg&feature=c4-overview&list=UUtfd4uGHL_Uqg_5Y2FMGHlw

Մարտկոցը

Մարտկոցի տարողությունը կազմում է 2600 մԱչ, որը, ի համեմատ նախորդի հետ  ավելի բարձր է՝  S3-ի տարողությունը կազմում է 2100 մԱչ:

Ինչը վերաբերվում է մեկ լիցքավորումով աշխատանքի ժամանակին, այն ինչպես միշտ կախված է ծանրաբեռնումից: Եթե ակտիվացված են միացումների բոլոր տեսակները (այդ թվում` AirView, S Voice և ժեստերով կառավարումը), սմարթֆոնը դժվար թե աշխատի 12 ժամից ավել:

Ինտերնետում ակտիվ աշխատանքի, ստանդարտ բրաուզերի օգտագործման դեպքում աշխատանքի ժամանակը կազմեց մոտ 8.5 ժամ, իսկ Chrome-ի դեպքում՝ ընդամենը 7 ժամ:

Վիդեոն դիտելուց լիցքը հերիքեց 9 ժամ, ինչը կազմում է կես ժամ ավել, քան վեբ-սերֆինգի դեպքում, իսկ գիրք կարդալիս >10 ժամ:

Հարկ է նշել, որ վիդեո դիտելու ընթացքում Wi-Fi և Bluetooth մոդուլները անջատված էին:

Մարտկոցի ավտոնոմ աշխատանքի տևողությունը չնայած ավելի հզոր պրոցեսորի և FullHD էկրանի, լիովին կբավարարի օգտագործողին: Իսկ աշխատանքի ժամանակը ավելացնելու անհրաժեշտության դեպքում կարելի է կրճատել էներգիայի օգտագործումը` անջատելով ոչ պետկական ծառայությունները և տեղադրելով հատուկ հավելված `չօգտագործվող ծառայությունների օպտիմալացման համար:

Բնիկներ և կապ

microUSB. USBMassStorage բացակայում է, սակայն կա MTP և PTP. Տվյալների փոխանցման արագությունը կազմում է 25Մբ/վ: Բացի այդ, MHL ստանդարտի շնորհիվ հեռախոսը կարելի է միացնել հեռուստացույցին HDMI-ի միջոցով:

Ինֆրակարմիր մոդուլ. Այս ֆունկցիայի օգնությամբ հեռախոսը կարելի է օգտագործել որպես հեռակառավարման վահանակ տարբեր տեսակի կենցաղային տեխնիկայի համար: Առկա է ավտոմատ կարգավորիչը:

Wi-Fi. Wi-Fi802.11 a/b/g/n/ac ստանդարտ: Ունի ընտրած  ցանցերի հիշողության և դրանց ավտոմատ միացման ռեժիմ: Բացի այդ, մեկ հպումով կարելի է կարգավորել ինչպես միացումը երթուղղիչին, այնպես էլ ժամանակացույցով աշխատանքը: Առկա է նաև   աշխատանքի HT40 ռեժիմը:

Wi-FiDirect. Թույլ է տալիս դիտել ֆայլերը այլ սարքի վրա և  փոխանցել դրանք սարքից սարք: Բայց հարկ է  հիշել, որ այլ սարքը պետք է նույնպես ունենա Wi-Fi Direct ֆունկցիան:

Bluetooth. Bluetooth 4.0 (LE): Առկա են հետևյալ հնարավորությունները` Handsfree,Headset,File Transfer, Basic Printing, Dial Up Networking, Serial Port, Object Push և SIM Access.

NFC. Սարքը ունի NFC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փոխանակել տվյալները իրարից մոտ 10 սմ հեռավորության վրա գտնվող սարքավորումների միջև:

SBeam. Տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ  ընդամենը հաշված  րոպեների ընթացքում մի քանի գիգաբայթ ունեցող ֆայլ կարելի է փոխանցել այլ սմարթֆոնի վրա:

Հավելվածներ

Մենք չենք մանրամասն նկարագրելու փոփոխությունները և նոր հավելվածները, քանի որ դա հանդես է գալիս որպես առանձին հոդվածի նյութ, սակայն մի քանիսի վրա մենք կանգ կառնենք:

AdaptSound. Կարգավորում է բարձրախոսները համաձայն օգտագործողի նախասիրությունների: Առաջարկվում են էքվալայզերի, ձայնի բարձրության և կարգավորումների բազմազան տարբերակներ:

AirGesture. Ժեստերով կառավարման ֆունկցիան թույլ է տալիս թերթել նկարները, տեղաշարժվել ցուցակով առանց էկրանին դիպչելու և այլն:

Albums. Ավտոմատ կերպով պահպանում է տարբեր էֆեկտների օգնությամբ մշակված նկարները հատուկ  թղտապանակում: Որոշում է յուրաքանչյուր նկարի վրա գտնվող տեքստը` սարքը կարդում է տեքստը լուսանկարի վրա, որից հետո ճանաչում է այն:

PolarisOffice 5. Հավելումների հավաքածու Microsoft Office փաստաթղտերի հետ աշխատտելու համար:

Samsung Knox. Ապահովում է ֆայլերի անվտանգությունը և բաժանումը: Կախված ընտրած ռեժիմից (աշխատանքային կամ անձնական) կարելի է ունենալ լրիվ կամ սահմանափակված մուտք դեպի սմարթֆոնի հնարավորույթունները կամ փաստաթղտերը:

StoryAlbum. Տվյալ հավելումը վարում է օգտագործողի օրագիրը: Դրա համար հարկավոր է նշել և ընտրել էջերի ձևակերպումը, ինչի արդյունքում կստանանք հետաքրքիր պատմություն ձեր ճամփորդության մասին:

S Translator և S Voice. Տեքստերի և ձայնի թարգմանիչը թույլ է տալիս ստանալ գրված կամ արտասանած տեքստի վարկյանական թարգմանություն:

S Health. Տվյալ ֆունկցիան նախատեսված է մարզիկների համար և իր մեջ պարունակում է ջերմաստիճանի և խոնավության ցուցիչներ, քայլաչափ և  այլն:

Samsung Hub. Հավելումը իրենից ներկայացնում է GooglePlay օնլայն խանութի անալոգ և առաջարկում է խաղեր, երաժշտություն, վիդեո, գրքեր և այլն:

Samsung Link. Ծրագիր է, որը ապահովում է մուտք դեպի համակարգչում կամ նոութբուքում գտնվող ֆայլերը Samsung բջջային սարքերից:

Samsung Smart Pause. Հետևում է աջքերի ուղղությանը և ավտոմատ կերպով դադարեցնում է ընթացիկ վիդեոն այն ժամանակ, երբ օգտագործողը շեղում է հայացքը:

Samsung Opti-Reader. Ավտոմատ կերպով կարդում է այցեքարտերը և QR-կոդերը՝ թույլ տալով հետագայում օգտագործել ինֆորմացիան թարգմանության կամ զանգերի համար:

WatchON. Միացնում է հեռախոսին ամբողջ էլեկտրոտեխնիկան:

Տպավորությունները և արդյունքները

Մենք օգտագործել ենք սմարթֆոնը երկու շաբաթվա ընթացքում և հայտնաբերել ենք հետևյալ առավելությունները և թերությունները՝

Առկա են խցիկի հետ կապված խնդիրներ, որոնք տվյալ պահին արդեն ուղղված են  օպերացիոն համակարգի նոր տարբերակի օգնությամբ:

Ծանրաբեռնվածության դեպքում (օնլայն վիդեոյի դիտում, խաղեր) ետին կափարիչի վերին մասը տաքանում է, սակայն դա բոլոր հզոր սմարթֆոնների խնդիրն է:

Արևի լույսի տակ դիսպլեյը ստիպված փակում էիք ձեռքով, որպեսզի հնարավոր լինի որևէ բան տեսնել էկրանի վրա:

Տարբեր ֆունկցիաների շատ մեծ քանակության առկայության շնորհիվ հեռախոսը հարմար կլինի ինչպես երիտասարդներին, այնպես էլ մեծահասակ մարդկանց համար: Samsung-ը դա հնարավոր դարձրեց ի շնորհիվ “կոնստրուկտորի” կոնցեպցիայի: Դա նշանակում է, որ սարքը կարելի է հարմարեցնել  անձնական պահանջների համապատասխան` միացնելով պետքական կամ անջատելով ոչ պետքական ֆունկցիաները:

Այսպիսով, կորեական ընկերությունը ներկայացրեց աշխարհին հզոր սմարթֆոն, որը, համենայն դեպս տվյալ պահին, պրակտիկորեն չունի որևէ անալոգ և կարող է շրջանցել յուրաքանչյուր նմանատիպ սարք:

Մարտկոցի աշխատանքի բավարար ժամանակը, խցիկի հնարավորությունները և որակը, ձեռնոցներով դիսպլեյի հետ աշխատանքը, տարբեր կարգավորիչների և ֆունկցիաների հսկայական քանակությունը` այդ ամենը դարձնում է սմարթֆոնը յուրահատուկ մի սարք, որը շահավետորեն տարբերվում է նման դասի սարքերի մեծամասնությունից, որոնք առկա են շուկայում:

Եվ, իհարկե, ամենակարևորը` սարքի գինը: SamsungGalaxy S4 սմարթֆոնի գինը սկսում է 170,000 դրամից (բնականաբար, օպերատորի հետ 2 տարվա պայմանագիր կնքելու պայմանով), ինչը ընդունելի է, հաշվի առնելով սարքի դասակարգը:

Samsung Galaxy S4 սմարթֆոնը տրամադրվել է Orange բջջային կապի օպերատորի կողմից, որը   Samsung ընկերության պաշտոնական գործընկերն է Հայսատանում: