«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթողներին:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ «ԱրմենՏել»  ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» մրցույթի հաղթող երևանաբնակ Մովսես Աբրահամյանին հանձնեց  գլխավոր մրցանակը`  Samsung GT/P 7500 պլանշետ: Եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցներ` Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներ Արմինե Մամյանը, Անուշ Մուրադյանը, Արթուր Աբրահամյանը և Մայիս Համբարձումյանը պարգևատրվեցին  հուշանվերներով և պատվոգրերով: Հանձնաժողովի համակրանքին արժանացած երկու մասնակից` Ալեքսեյ Հայրապետովը և Արտակ Բարսեղյանը, ստացան խրախուսական նվերներ:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր ցուցաբերցին յուրահատուկ ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն` կիսելով մեր հետ իրենց ամռան վառ ակնթարթները: Սոցիալական քաղաքականության շրջանակում մեր ընկերության հիմնական նպատակն է խրախուսել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ պարգևում են ուրախություն շրջապատի մարդկանց և գեղեցկացնում նրանց կյանքը: Եղե´ք ավելի ակտիվ, հետևե´ք Beeline Armenia էջի նորություններին, քանի որ ամենահետաքրքիր անակնկալները դեռ առջևում են», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրի նեքո մրցույթն, որը նվիրված էր ամռան հետ կապված հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներին, մեկնարկել էր օգոտոսի 26-ին և անց է կացվել Beeline Armenia պաշտոնական էջում: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների, ինչպես նաև հանձնաժողովի համակրանքին արժանացած աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ Beeline Armenia էջում  http://www.facebook.com/beeline.am: