«ԱրմենՏել»-ն էապես նվազեցնում է հեռախոսագծի վերականգնման սակագինը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների համար հայտարարում է ակցիայի անցկացման մասին: Մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վերականգնել իրենց ֆիքսված հեռախոսային համարները` վճարելով ընդամենը 10 դրամ:

«Մեր ընկերությունն իրականացնում է ակցիա ուղղված ֆիքսված հեռախոսագծի վերականգնման սակագնի նվազեցմանը նախապես հայտարարված սակագնային սոցիալական քաղաքականության շրջանակում: Այս քայլը պայմանավորված է հաճախորդների կողմից ստացվող դիմում խնդրանքներով, ովքեր ցանկանում են վերականգնել իրենց Beeline հեռախոսահամարը, և ես վստահ եմ, որ բաժանորդներն ուրախությամբ կօգտվեն մեր առաջարկից», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ֆիքսված հեռախոսակապի վերականգնման ակցիան հասանելի է այն բաժանորդներին, ովքեր ունեն ընթացիկ ժամկետանց պարտքեր: Այս առաջարկից օգտվելու համար բաժանորդը պետք է մարի ժամկետանց պարտքն անմիջապես կամ տարաժամկետ կարգով:

Ակցիայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 100 անվճար հեռախոսահամարին, www.beeline.am կայքում կամ ընկերության մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը նախկինում նաև էապես նվազեցրել է նոր հեռախոսագծի միացման սակագինը` սահմանելով այն 2400 դրամ Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: