ԷմԼաբը սկսում է նոր ուսումնական շրջան

mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են iOS և Andriod ծրագրավորման ամբողջական կուրսեր:  Դասընթացը հաջողությամբ ավարտածները կապահովվեն աշխատանքով առաջատար ՏՏ ընկերություններում կամ հնարավորություն կունենան սկսելու սեփական մոբայլ բիզնեսը մեր օգնությամբ:

Կուրսը բաղկացած է 3 մակարդակից՝

iOS ծրագրավորողի որակավորման դասընթացAndroid ծրագրավորողի որակավորման դասընթաց

I-ին Մակարդակ՝ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում և Objective C հիմունքներ

Մեկնարկը` սեպտեմբերի 23-ից,

Տևողությունը՝ 12 ժամ,

Գրանցման վերջնաժամկետը` սեպտեմբերի 19-ը,

Արժեքը՝ 20.000 դրամ:

II-րդ Մակարդակ՝ Ojbective C and iOS ծրագրավորում

Մեկնարկը` հոկտեմբերի 14-ից,

Տևողությունը՝ 16 ժամ:

Գրանցման վերջնաժամկետը` հոկտեմբերի 9-ը

Արժեքը՝ 30.000 դրամ:

III-րդ Մակարդակ՝ Ավարտական նախագիծ և iOS հավելվածի տեղադրում շուկայում

Մեկնարկը` նոյեմբերի 11-ից,

Տևողությունը՝ 2 ամիս,

Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 5-ը,

Արժեքը՝ 40.000 դրամ:

I-ին Մակարդակ՝ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում և Java Android ծրագրավորման համար

Մեկնարկը` սեպտեմբերի 24-ից,

Տևողությունը՝ 12 ժամ,

Գրանցման վերջնաժամկետը` սեպտեմբերի 20-ը,

Արժեքը՝ 20.000 դրամ:

II-րդ Մակարդակ՝ Android ծրագրավորում

Մեկնարկը` հոկտեմբերի 10-ից,

Տևողությունը՝ 16 ժամ:

Գրանցման վերջնաժամկետը` հոկտեմբերի 5-ը

Արժեքը՝ 30.000 դրամ:

III-րդ Մակարդակ՝ Ավարտական նախագիծ և Android  հավելվածի տեղադրում շուկայում

Մեկնարկը` նոյեմբերի 21-ից,

Տևողությունը՝ 2 ամիս:

Գրանցման վերջնաժամկետը` նոյեմբերի 18-ը,

Արժեքը՝ 40.000 դրամ:

Դասընթացի տևողությունը 4-5 ամիս, կախված վերջին փուլում իրականացվող ավարտական նախագծից: Կուրսին կարելի է միանալ յուրաքանչյուր մակարդակում՝ հանձնելով համապատասխան թեսթ: Նախորդ փուլը ավարտածները առանց քննության կարող են մասնակցել հաջորդին: Յուրաքանչյուր մակարդակի ընդունելության թեսթի արդյունքներով լավագույն 3 ուսանողները կստանան ԱՆՎՃԱՐ մասնակցության իրավունք:

Մասնակցության համար լրացված հայտադիմումը պետք է ուղարկել [email protected]ին նամակի վերնագրում անպայման նշելով դասընթացի անվանումն ու մակարդակը, օրինակ՝ iOS Level 1: