Apple-ի ձայնային օգնական Siri-ն կստանա նոր թարմացում

Երեք շաբաթից Apple-ի ձայնային օգնական Siri-ի երկրորդ տարեդարձն է: Հոկտեմբերի 4-ն էր, երբ «խնձորային» ընկերությունը ներկայացրեց Siri-ն iPhone 4S-ի համար: Այդ օրից ի վեր ձայնային օգնականը «բեթա» տարբերակից այդպես էլ չի դարձել ամբողջական:

Ինչպես հայտնում է 9to5Mac-ը, Siri-ն կրելու է նոր փոփոխություններ iOS 7-ում, որը կգործի սեպտեմբերի 18-ից:

iOS 7-ում ձայնային օգնականին ինտեգրվել է Wikipedia օնլայն հանրագիտարանը, բացի դրանից Siri-ն կցուցադրի Twitter-ի ցանկացած օգտագործողի գրառումներ: Դուք կարող եք հարմարեցնել ձեր նախընտրությանը Siri-ի սեռը՝ ընտրելով տղամարդու կամ կնոջ ձայն:

Աղբյուրը՝ mashable.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր