Garmin-ը թողարկել է նոր GPS ժամացույցներ

GPS ժամացույցների ճանաչված բրենդ Garmin-ը թողարկել է նոր երկու մոդել՝ Forerunner 220-ը և 620-ը, որոնք նախատեսված են ակտիվ կենսակերպ նախընտրող մարդկանց համար:

Garmin-ի նորույթները՝ բարակ և թեթև զույգ ժամացույցները խոստանում են լինել անձնական մարզչի փոխարինող: Երկու մոդելներն էլ ունեն գունավոր էկրան, սակայն միայն Forerunner 620-նն է սենսորային:

Forerunner 620-ը կարող է հաշվարկել Ձեր վազքի ժամանակը, ինչպես նաև VO2 max-ի միջոցով հաշվառել թթվածնի սպառումը: Եթե այն օգտագործում եք HRM-Run-ով, որն արժե հավելյալ 50 դոլլար, այն չափում է, թե որքան անգամ է վազքի ժամանակ ձեր ոտքը դիպչել գետնին: Լավ վազորդները սովորաբար յուրաքանչյուր քայլի համար ծախսում են ավելի քիչ, քան 200 միլիվայրկյան:

Չնայած որ Forerunner 220-ը և 620-ը GPS ժամացույցներ են, սակայն կարող են աշխատել նաև փակ տարածությունում՝ շնորհիվ ներկառուցված աքսելերոմետրի, որը չափում է Ձեր անցած ճանապարհը և արագությունը, ինչպես նաև սրտի աշխատանքը:

Forerunner 220-ի և 620-ի արժեքն է համապատասխանաբար 250 և 400 դոլլար:

Աղբյուրը՝ thenextweb.com

Բաժիններ: Գադջեթներ