«ԱրմենՏել»-ը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը

«ԱրմենՏել»  ընկերությունը հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար Drive հետվճարային սակագնային փաթեթում բջջային գերարագ ինտերնետի ծավալների մեծացման մասին: «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթների բաժանորդներն ավտոմատ կերպով համապատասխանաբար տեղափոխվել են «Դրայվ-3», «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներ և այսուհետ յուրաքանչյուր ամիս կստանան Beeline բջջային գերարագ ինտերնետի ավելացված ծավալներ: Այս մասին տեղեկացնում են «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից:

Այսպես «Դրայվ-3» սակագնային փաթեթում նախատեսված է ամսեկան 3GB գերարագ ինտերնետ, իսկ «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում` 8GB, 20GB և 50GB բջջային տրաֆիկ առանց արագության սահմանափակման: Drive սակագնային փաթեթի գործող բաժանորդների համար բաժանորդային վճարը մնում է անփոփոխ:

«Այս առաջարկը մենք համատեղել ենք ընկերության կողմից նախապես հայտարարված աշխատանքային սկզբունքների հետ` սակագնային քաղաքականության մեջ ներառելով սոցիալական բաղադրիչը և բարձր տեխնոլոգիական լուծումները»,- նշեց  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դրայվ-3» և «Դրայվ-8» սակագնային փաթեթների նոր բաժանորդներին 6 ամիս ծառայությունից օգտվելու դեպքում USB-մոդեմ կտրամադրվի 100 դրամով: USB-մոդեմներ կարող են ձեռք բերել նաև «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների նոր բաժանորդները 3 ամիս այս ծառայությունից օգտվելու դեպքում: