Ստեղծվել է «սև արկղ» հեծանիվների համար

Խիտ երթևեկության մեջ հեծանվավազքի ռիսկի գործոնը նվազում է Rideye տեսախցիկի հսկողությամբ, որը տեսագրում է հեծանվային պատահարը կոշտ սկավառակում (HD) և ինքնաթիռի սև արկղի դեր է տանում:

Ինժեներ-մեխանիկ և հեծանվորդ Կեդրիկ Բոշը Rideye-ի հեղինակն է: Նա ստեղեծ է Rideye-ը անվտանգ հեծանվավազքի համար: Կեդրիկը տեղադրել է իր նախագիծը Kickstarter ստարտափերի կայքում, ուր ընդամենը մի քանի օրում Rideye նախագիծը հավաքել է 23հազ. դոլար և հնարավոր է դարձել սկսել վերջինիս արտադրությունը:

«Սա այն արտադրանքն է, որ մարդիկ ցանկացել են ունենալ, բայց մինչև օրս այն ոչ ոք չէր ստեղծել: Տարեցտարի հեծանվային սպորտը դառնում է էլ ավելի ճանաչված և յուրաքանչյուր հեծանվորդ ունի վրաերթի ենթարկվելու մտավախություն: Rideye-ը լուծում է այս խնդիրը»,- ասում է Բոշը:

Rideye-ի մարտկոցն ապահովում է 24-ժամյա աշխատանք և հեշտորեն ամրացվում ղեկին: Եթե վթարի պահին տեսախցիկն անջատված է, վթարի հայտնաբերման սենսորն ավտոմատ սկսում է տեսագրել: Երբ տեսախցիկի 4Գբ ներքին ծավալը համալրվում է կամ երբ 1,25 ժամը լրանում է, սարքն ավտոմատ կերպով մաքրում է հին ձայնագրությունները: Տեսախցիկի տեսանյութերը կարելի է տեղափոխել համակարգիչ USB-ի միջոցով:

Սարքը Kickstarter.com-ից պատվիրելու դեպքում կարժենա 99 դոլար:

Աղբյուրը՝ mashable.com