Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է դասընթաց «ՏՏ անվտանգության ռիսկերի կառավարում» թեմայով, որը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 23-ին: Այս մասին տեղեկացնում են ՄԻԿ մամլո ծառայությունից:
Դասընթացի շրջանակում ուսանողները կծանոթանան արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն ՏՏ համակարգերի ռիսկերի գնահատման և կանխարգելման տեսական և գործնական գիտելիքներ:
Հիմնական թեմաներն են՝
- Ռիսկերի կառավարման ակնարկ
- Ռիսկերի գնահատում
- ՏՏ համակարգերի բնութագրում
- Խոցելի ոլորտների հայտնաբերում
- Վերահսկողության վերլուծություն
- Հավանակաության որոշում
- Ազդեցության վերլուծություն
- Ռիսկերի հայտնաբերում/որոշում
- Կարգավորման համար հիմնական խորհուրդներ
- Ռիկսերի կանխարգելում
- Գնահատում
Լրացուցիչ տեղեկատվության համար անհրաժեշ է այցելել ՄԻԿ ինտերնետային կայքէջ: