BlackBerry-ն թողարկել է Z30 սմարթֆոնը

BlackBerry ընկերությունը թողարկել է BlackBerry Z30 սմարթֆոնը: Սա ընկերության առաջին սմարթֆոնն է, որն աշխատում է բրենդային BB ՕՀ-ի նոր 10.2 տարբերակով:

Սմարթֆոնն ունի 5 դյույմ 1,280 x 720 պիքսել թույլատվությամբ Super AMOLED էկրան, 1,7Գհց հաճախականությամբ Snapgragon S4 երկմիջուկ պրոցեսոր՝ հագեցած 2Գբ օպերատիվ հիշողությամբ,  2,88 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, 16Գբ ներքին հիշողություն, որը կարելի է ավելացնել microSD քարտի միջոցով:

Սմարթֆոնի չափսերն են՝ 9,4մմ և 9,3մմ: Այն էականորեն բարակ է նախորդ սերնդից: Z30-ը համատեղելի է 4G LTE ցանցերի հետ, հագեցած է dual-band WiFi a/b/g/n-ով, Bluetooth 4.0-ով և NFC տեխնոլոգիայով: Z30-ն ունի 2Մպ դիմային և 8Մպ f2.2 հիմնական ֆոտոխցիկներ:

Ցավոք, ընկերությունն առայժմ չի հայտնում որևէ տեղեկություն սմարթֆոնի արժեքի մասին:

Աղբյուրը՝ Engadget.com