Samsung-ը նախագծում է իր «խելացի ժամացույցի» 2-րդ սերունդը

Չնայած Samsung-ը նոր է թողարկել իր «խելացի ժամացույց» Galaxy Gear-ը, սակայն համացանցում արդեն լուրեր են տարածվել այն մասին, թե ընկերությունը նախագծում է իր նորույթի 2-րդ տարբերակը, գրում է Cnet-ը:

Կորեական Digital Times-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, թե Samsung-ը տարված է Galaxy Gear 2-ի նախագծման աշխատանքներով և նպատակ ունի ներկայացնել այն 2014թ. սկզբին՝ հունվարին տեղի ունեցող ամենամյա ցուցահանդես CES-ի կամ փետրվարին անցկացվող համաժողով Mobile World Congress-ի ժամանակ:

Սպասվում է, որ Galaxy Gear 2-ը կունենա ավելի հզոր մարտկոց, GPS և համատեղելի կլինի Android ՕՀ-ով աշխատող մնացյալ սարքերի հետ:

Հիշենք, որ Galaxy Gear «խելացի ժամացույցը» հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրեց սեպտեմբերի 4-ին: Նորույթի վաճառքը կմեկնարկի հոկտեմբերին:

Աղբյուրը՝ Cnet.com