Skype-ը թողարկել է iOS ծրագրի նոր տարբերակ

Նոր օպերացիոն համակարգ iOS 7-ի թողարկման առիթով, Skype-ը թողարկել է իր iOS ծրագրերի նոր թարմացումը iPhone և iPad սարքերի համար, հաղորդում է The Next Web-ը:

Ծրագրում ավելացված հիմնական նորույթը խմբային զանգերին միանալու հնարավորությունն է: Բացի դրանից, ծրագիրը կրել է մի շարք այլ փոփոխություներ: Օրինակ՝ բարելավվել է տեսազանգերի և ձայնային զանգերի որակը: Ինչ վերաբերում է ծրագրի ինտերֆեյսին, ապա այն որևէ փոփոխություն չի կրել:

Skype-ի նոր iOS տարբերակը հնարավոր է ներբեռնել Apple-ի ծրագրերի օնլայն խանութից:

Աղբյուրը՝ thenextweb.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր