Այսուհետ Quickoffice հավելվածը անվճար է բոլորի համար

Google-ը ետ չի մնում մրցակիցներից: Ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ այսուհետ Quickoffice ծրագիրը՝ համատեղելի iOS և Android օպերացիոն համակարգերի հետ, հասանելի է լինելու անվճար բոլոր Google օգտագործողների համար:

Հիշեցնենք, որ Quickoffice հավելվածը նախատեսված է բջջային սարքերում (սմարթֆոն, պլանշետ) Microsoft Office փաստաթղթերի խմբագրման համար: Մինչև օրս Quickoffice-ը անվճար հասանելի էր միայն Google Apps-ին բաժանորդագրված գործարար օգտագործողների համար: Իսկ սովորական օգտագործողները կարող էին այն ձեռք բերել 15 դոլարով:

Որպես բոնուս, Google-ը Quickoffice օգտագործողներին կտրամադրի նաև 1Գբ անվճար ծավալ Google Drive ամպային ծառայությունում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր