Ոսկեգույն iPhone 5S-ը դարձել է ամենապահանջվածը

Այսօր աշխարհի 9 երկրներում մեկնարկել է Apple ընկերության iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնների վաճառքը: Ինչպես գրում է Wall Street Journal-ը, Apple-ը դիմել է արտադրող ընկերություններին՝ ոսկեգույն iPhone 5S-ի քանակն ավելացնելու խնդրանքով:

Պարզվում է, օգտագործողների ստվար զանգված նախընտրում է ձեռք բերել սմարթֆոնի հենց ոսկեգույն մոդելը: Ընկերության կայքում կարելի է նկատել, որ ոսկեգույն iPhone 5S-ի մատակարարման ժամեկտները ավելի երկար է (7-ից 10 օր), քան սև և սպիտակ տարբերակներինը:

Հիշենք, որ Apple-ը սեպտեմբերի 10-ին աշխարհին ներկայացրեց միանգամից երկու սմարթֆոն՝ ֆլագման iPhone 5S-ը և մատչելի տարբերակ, բազմագույն iPhone 5C-ն: