«Ռոստելեկոմ»-ը գործարկեց նոր սերնդի հեռուստատեսություն

Այսօր գործարկվել է «Ռոստելեկոմ» ընկերության նոր սերնդի հեռուստատեսությունը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ընկերությունը ներկայացրեց և ցուցադրեց նոր սերնդի հեռուստատեսությունը:
«Ռոստելեկոմ»-ի հեռուստատեսության ծառայությունը մատուցվում է «Հիբրիդ Սոլյուշնզ» ընկերության հետ համատեղ: «Հիբրիդ Սոլյուշնզ»-ի հիմնադրի խոսքով այս համագործակցությունը մեծապես կնպաստի հեռուստատեսության որակյալ և նորարարական ծառայությունների հասանելիության ապահովմանը ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում:
Բոլոր ցանկացողները սկսած սեպտեմբերի 23-ից կարող են դիմել ընկերության վաճառքի և սպասարկման սրահներ տեղում փորձելու և գնելու համար: «Ռոստելեկոմ»-ի  հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝

– Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն

– 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով

–  Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն

– Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն

–  Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում

–  Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի

–  Պրոֆիլների միջև արագ անցում

–  Օնլայն տեսավարձույթ (VoD)

–  Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն

– Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն

–  Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի

–  Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)

–  Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)

– Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)

–  Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն

–  Ծառայությունների կառավարում

–  USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում

– Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով

–  Եղանակի տեսություն

–  Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն

–  Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից

–  Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում: