Հաքերները կոտրել են Apple-ի Touch ID մատնահետքի ճանաչման համակարգը

Գերմանական Chaos Computer Club հաքերային խմբավորումը պնդում է, թե կարողացել է կոտրել Apple ընկերության iPhone 5S սմարթֆոնի նոր տեխնոլոգիան՝ մատնահետք սքաները:

Հաքերներն իրենց կայքում տեղադրել են մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են կարողացել խոցելի դարձնել Apple-ի նորույթը: Նրանք լուսանկարել են մատնահետքը ապակու մակերևույթի վրայից և 3D տպագրության շնորհիվ ստեղծել կեղծ մատ, որի միջոցով կարողացել են հեռախոսը հանել պասիվ  ռեժիմից:

Apple-ը դեռևս հայտարարում է, որ Touch ID-ն ապահով է: Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ կա 50 000-ից մեկ հավանականություն, որ երկու տարբեր մարդկանց մատնահետքեր նման են:

Ընկերությունն, առայժմ, չի արձագանքել հաքերների այս «հաջողությանը»:

Աղբյուրը՝ BBC News