Նոր iPhone-ները զիջում են iPhone 5-ին ամրությամբ

Apple-ի նոր սմարթֆոնների` iPhone 5S-ի և iPhone 5C-ի օգտագործողները կարող են նկատել որոշ թերացումներ իրենց հեռախոսի մեջ: Անցյալ տարվա մոդել iPhone 5-ի հետ համեմատ՝ նորույթներն ավելի հեշտ կարող են կոտրվել:

SquareTrade սարքավորումների թեստավորմամբ զբաղվող ընկերությունը փորձարկել է 5 սմարթֆոն՝ ներառյալ նոր iPhone-ները՝ տեսնելու համար կարող են արդյոք նրանք դիմակայել տարբեր հարվածների, տարբեր բարձրություններից ազատ անկումների և այլ փորձությունների: Պարզվեց, որ iPhone-ի նոր մոդելը ավելի հեշտ կոտրվող է, քան iPhone 5-ը:

Ըստ SquareTrade-ի վերջին 5 տարիների փորձարկումների արդյունքների, որպես կանոն, Apple-ի ամեն հաջորդ նոր մոդելն ավելի ամուր և հարվածադիմացկուն է նախորդից: Սակայն այս անգամ ընկերության վարկանիշի համար օգտակար օրինաչափությունը խախտվեց:

Հիշեցնենք, որ Apple-ը սկսել է իր iPhone-ների վաճառքը ուրբաթ օրվանից: Ընկերությունը սեպտեմբերի 10-ին ներկայացրեց երկու նոր մոդել՝ iPhone 5S-ը՝ մատնահետք ճանաչող սենսորային էկրանով, ավելի լավ տեսախցիկով և ավելի արագագործ պրոցեսորով:  Երկրորդը՝ iPhone 5C-ն սմարթֆոնի ավելի մատչելի տարբերակն է. ունի կաղապարի գույների մեծ ընտրություն և ավելի որակյալ դիմային տեսախցիկ:

Աղբյուրը՝ abc News