App Store-ում բացվել է մանկական հավելվածների բաժին

Բազմաթիվ ծնողներ նվիրում են իրենց երեխաներին iPad պլանշետներ: Սակայն Apple-ի ծրագրերի օնլայն խանութի՝ App Store-ի ոչ բոլոր հավելվածներն են նախատեսված փոքր տարիքի երեխաների համար:

«Խնձորային» ընկերությունը լուծել է այս հարցը՝ ստեղծելով «Մանկական աշխարհ» նոր բաժինը՝ նախատեսված փոքրիկ օգտագործողների համար, գրում է TechCrunch-ը:

«Մանկական աշխարհ»-ում հավելվածները դասակարգված են ըստ երեք տարիքային խմբերի՝ 5տարեկան և ավելի փոքր, 6-8 տարեկան և 9-11 տարեկան:Այստեղ կարելի է գտնել հետաքրքիր խաղեր, օգտակար, ուսուցանող հավելվածներ: