Gigabyte-ը ներկայացրել է երկու խաղային նոութբուք

Gigabyte Technology ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկու խաղային նոութբուք՝ P25W-ն և P27K-ն:

Gigabyte P25W մոդելը հագեցած է 15.6 դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ,  քառամիջուկ  2.4ԳՀց Intel Core i7-4700MQ պրոցեսորով, NVIDIA GeForce GTX 770M 3Գբ GDDR5 տեսակի գրաֆիկական արագացուցիչով, մինչև 16Գբ  DDR3 1600 օպերատիվ հիշողությամբ, 1Տբ կոշտ սկավառակով:

Բացի դրանից, նոութբուքը հագեցած է ցանցային ադապտեր Gigabit Ethernet-ով, Wi-Fi 802.11b/g/n-ով,  Bluetooth 4.0-ով, USB 3.0 բնիկներով, HDMI և D-Sub ինտերֆեյսներով և 5700մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Այն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով և կշռում է 2.8Կգ:

Մյուս մոդել Gigabyte P27K-ն հագեցած է 17.3-դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, Intel Core i7-4700MQ 2.4-3.4ԳՀց պրոցեսորով, գրաֆիկական արագացուցիչ NVIDIA GeForce GTX 765M-ով, մինչև 24Գբ и DDR3 1600 օպերատիվ հիշողությամբ, մինչև 1Տբ կոշտ սկավառակով:

Բացի դրանից, նորույթը ունի Blu-ray/DVD ընթերցող սարք, Gigabit Etherne ադապտեր, Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 երկու ստերեոդինամիկ, USB 3.0 բնիկ, S/PDIF, HDMI և D-Sub ինտերֆեյսներ, 5200մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Gigabyte P27K-ն աշխատում է Windows 8 ՕՀ-ով, կշռում է  3.2Կգ:

Աղբյուրը՝ Gigabyte

Բաժիններ: Նոութբուքեր