BlackBerry-ն կվաճառվի 4.7 մլրդ դոլարով

Կանադական Fairfax Financial Holdings ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել հայտնի BlackBerry սմարթֆոններ արտադրող ընկերությունը: Գործարքը կարժենա 4.7մլրդ դոլար: Այդ մասին երեկ հայտարարությամբ հանդես են եկել երկու ընկերությունների ներկայացուցիչները:

Սա դեռ վերջնական գործարք չէ: Ըստ համաձայնագրի, Fairfax-ը կարող է հրաժարվել գործարքից ցանկացած պահի:  Fairfax-ին արդեն պատկանում է BlackBerry-ի ընդհանուր բաժնետոմսերի 10%-ը:

Գործարքի մասին հայտնի դարձավ BlackBerry-ի հայտարարությունից երկու օր անց: Ընկերությունը հայտնել էր, որ կրճատում է 4.500 աշխատատեղ (ամբողջ աշխատակազմի 35%-ը) և ունենում է մոտավորապես մեկ միլիարդ դոլլարի կորուստ տարվա երկրորդ քարորդին:

Ոլորտի ևս մի խոշոր ընկերություն անկում ապրեց: 2007 թ-ի կեսերին BlackBerry-ի արժեքը գնահատվում էր ավելի քան 100 մլրդ դոլլար: Եթե գործարքը կայանա, կստացվի, որ BlackBerry-ն վաճառվեց ֆիննական Nokia ընկերության արժեքի ⅔-րդ մասով, որին վերջերս գնեց Microsoft-ը 7.2մլրդ. դոլարով:

Աղբյուր՝ Mashable.com