Մեծ էկրանով iPad-ի մասին լուրերը նոր թափ են առել

Մեծ էկրանով iPad պլանշետի մասին լուրերը նոր թափ են հավաքել: Ինչպես հաղորդում է չինական udn.com կայքը, նոութբուքերի արտադրությամբ զբաղվող Quanta Computer ընկերությունը նախագծում է մեծ էկրան Apple ընկերության գալիք iPad պլանշետի համար:

Բացի դրանից չինական ԶԼՄ-ի խոսքով, մեծ էկրան ասելով, ենթադրվում է 12 դյույմ անկյունագիծ էկրան: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, կրկին մնում է անհայտ:

Նշենք, որ հոկտեմբերին սպասվում է Apple ընկերության 5-րդ սերնդի՝ 9.7դյույմանոց պլանշետի թողարկումը:

Աղբյուրը՝ Cnet.com