Acer-ը ներկայացրել է TravelMate X313 ուլտրաբուք-պլանշետը

Acer ընկերությունը թարմացրել է իր TravelMate P2, P4, P6 մոդելների ուլտրաբուքերի շարքը և ներկայացրել նոր ուլտրաբուք՝ TravelMate X313-ը, հաղորդում է Engadget-ը:

Նոր սարքը կարող է ծառայել թե՛ որպես պլանշետ, թե՛ որպես նոութբուք՝ շնորհիվ իր ամուր ստեղնաշարի, որը կցված է պատյանին: Acer X313-ն ունի 11.6դյույմ անկյունագիծ էկրան՝ HD թույլատվությամբ, երրորդ սերնդի Intel Core i5 պրոցեսոր: Ուլտրաբուքն աշխատում է Windows 8 Pro օպերացիոն համակարգով:

Նշենք, որ պլանշետի փոխակերպվող ուլտրաբուքեր արտադրում են նաև այլ ընկերություններ: Օրինակ Lenovo-ի Yoga-ն կամ Sony-ի Vaio Duo 11 ուլտրաբուքը: Սակայն Acer X313-ը այնքան ամուր է, որ կարող է 74 սմ բարձրությունից ազատ անկման ժամանակ մնալ անվնաս:

Ուլտրաբուքի արժեքը կկազմի 999 եվրո: