Samsung-ը հոկտեմբերին կթողարկի ճկվող էկրանով սմարթֆոն

Այսօր Սեուլում տեղի ունեցած Galaxy Note 3 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարեց, որ հոկտեմբերին պատրաստվում է ներկայացնել ճկվող էկրանով նոր սմարթֆոն:

Այլ մանրամասներ նոր սարքի մասին հայտնի չեն: Հիշեցնենք, որ Samsung-ը, որը շրջանցեց Apple-ին հուլիս ամսին և դարձավ ամենաեկամտաբեր սմարթֆոններ արտադրող ընկերությունը, առաջինն է ներկայացրել AMOLED ճկվող էկրանի նախատիպը Consumer Electronics Show-ի ժամանակ 2011 թվականին:

Samsung-ը միայնակ չէ ճկվող էկրանով սմարթֆոն ստեղծելու ձգտումներում: Սյս տարի ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple-ը նույնպես նման փորձարկումներ է անում, սակայն ժամացույցների հետ՝ ստեղծելու ճկվող էկրանով iOS սարքավորումներ:

Աղբյուրը՝ Cnet.com