Youtube-ը կգործարկի մեկնաբանությունների նոր համակարգ

Youtube-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է մեկնաբանությունների նոր համակարգի գործարկման մասին, որը կաշխատի Google+ սոցիալական ցանցի հետ:

Համակարգը, որը կհայտնվի Youtube-ի ալիքների քննարկման պատուհանում, ավտոմատ կտարբերակի մեկնաբանություններն ըստ օգտագործողների վարկանիշի, որն էլ իր հերթին կձևավորվի նրանց նախկին մեկնաբանություններից, տեսանյութերից և անձնական նամակագրություններից:

Google-ը մշակել է այս նոր համակարգը, որպեսզի վերացնի ներկայումս Youtube-ում մեկնաբանությունների ազատ մթնոլորտը, որը հարմար հարթակ է ստեղծում սփամերների, թրոլների և մնացած ցանկալի օգտագործողների համար:

Հիշենք, որ անցյալ տարի Google-ը սկսեց ինտեգրացման պրոցես՝ միավորելով Youtube-ի և Google+ սոցցանցի օգտագործողների հաշիվները, որի գործարկմամբ օգտագործողները պետք է օգտագործեին իրենց իրական անունները կայքում: Նոր մեկնաբանությունների համակարգը ավելի խորն է, տարբերվում է նախկինից և հիմնված է վարկանիշների վրա, որը կախված է բազմաթիվ գործոններից:

Աղբյուր՝ Techcrunch