Հայտնի ֆոտոծառայություն Instagram-ի հավելվածի 4.2 տարբերակը հասանելի է դարձել App Store-ում չորեքշաբթի: Այն ստեղծված է հատուկ Apple-ի նոր բջջային օպերացիոն համակարգի` iOS 7-ի համար:
Թարմացված Instagram-ը ստացել է նոր տեսք, նման iOS 7-ի ուրիշ հավելվածներին և նոր հնարավորություններ:
Լուսանկարները հավելվածի ժապավենում ավելի մեծ են, իսկ օգտագործողի էջում թե՛ լուսանկարները և թե՛ տեսանյութերը ցուցադրվում են փոքր տարբերակով:
Աղբյուր՝ Mashable