Samsung-ը թողարկել է Galaxy S4-ի ոսկեգույն տարբերակը

Հարավկորեական Samsung ընկերությունը թողարկել է իր ֆլագման սմարթֆոն Galaxy S4-ի ոսկեգույն տարբերակը: Ընկերությունն այս մասին հայտնում է «Samsung Արաբական երկրներ»-ի Twitter էջում, ինչը խոսում է այն մասին, որ Samsung-ը մտադիր է ոսկեգույն Galaxy S4-ի վաճառքը կենտրոնացնել արաբական երկրներում:

Samsung-ի խոսքով հասանելի են ոսկեգույն սմարթֆոնի երկու տարբերակ՝ վարդագույն-ոսկի և դարչնագույն-ոսկի կաղապարներով:

Հետաքրքրական է այն փաստը, որ Samsung-ը թողարկում է ոսկեգույն Galaxy S4 երկու շաբաթ անց Apple-ի՝ ոսկեգույն iPhone 5S թողարկելուց հետո: Հիշենք, որ ոսկեգույն  iPhone 5S-ը կարճ ժամանակում դարձավ ամենապահանջվածը օգտագործողների շրջանակում: