Google-ը թարմացրել է իր որոնողական համակարգի ալգորիթմը

Google-ը թարմացրել է օգտագործողների որոնումների արդյունքների մեխանիզմը: Նոր ալգորիթմը, որի կոդային անվանումը Hummingbird է, առաջին խոշոր թարմացումն է վերջին երեք տարիների ընթացքում: Այն արդեն օգտագործվում է որոնողական համակարգում մոտավորապես մեկ ամիս և ազդեցություն է ունեցել Google-ում կատարված որոնումների ավելի քան 90 տոկոսի վրա:

Հինգշաբթի օրը տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ որոնողական հսկան պատմեց նոր ալգորիթմի մասին՝ նշելով որ Hummingbird-ը հատկապես օգտակար է ավելի երկար և բարդ որոնումների համար: Ըստ ընկերության ներկայացուցչի, նոր ալգորիթմը հիմնված է որոնումների ավելի խելացի մշակման համակարգի վրա, որը կենտրոնանում է ավելի շատ վարկանիշային տեղեկատվության վրա՝ ի տարբերություն նախորդ ալգորիթմի՝ Caffeine-ի, որը ուղղված էր ավելի շատ վեբ-կայքերի ինդեքսացման բարելավմանը:

Hummingbird-ը հարմարեցված է օգտագործողի և որոնողական համակարգի միջև բնական հաղորդակցությանը, օրինակ՝ սմարթֆոններից ձայնային որոնումնեմներին, և այլ նորագույն տեխնոլոգիաներին:

Աղբյուրը՝ BBC News

Բաժիններ: Համացանց և կապ