«ԱրմենՏել»-ը կտրամադրի անվճար Wi-Fi մոդեմ

«ԱրմենՏել»  ընկերությունը  հայտարարում է նոր բաժանորդներին Wi-Fi ADSL մոդեմի անվճար տրամադրման մասին` 13 ամիս ժամկետով: Wi-Fi ADSL մոդեմը տրամադրվում է Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» (6 Մբիթ/վրկ, 8 Մբիթ/վրկ,  10 Մբիթ/վրկ արագությունների)  և «Like+» 3 Մբիթ/վրկ սակագնային փաթեթներին  միանալիս:

«Hi-Line ինտերնետն այսօր ամենապահանջվածն է Հայաստանում, և այս ծառայությունից օգտվում է ավելի քան 150.000 ընտանիք: «ԱրմենՏել»  ընկերության սակագնային քաղաքականության հիմնական նպատակն է դարձնել մեր կողմից մատուցվող ծառայություններն առավել պարզ, մատչելի և հարմարավետ: Օգտվելով մեր նոր առաջարկից և միանալով Hi-Line ինտերնետին` մեր բաժանորդները կարող են միաժամանակ մի քանի սարքերի միջոցով ինտերնետը հասանելի դարձնել ընտանիքի բոլոր անդամների և հյուրերի համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Եթե բաժանորդը մոդեմից անվճար օգտվելու համար կնքում է պայմանագիր, ապա պայմանագրի ողջ գործունեության ընթացում, «Stream» սակագնային փաթեթի շրջանակում, նա կարող է անցում կատարել միայն դեպի ավելի բարձր արագության:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք: