Բիլ Գեյթս. CTRL-ALT-DEL-ը սխալ միտք է եղել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ընդունել է, որ CTRL-ALT-DEL ստեղների կոմբինացիան, որի միջոցով տարիներ շարունակ օգտագործողները միացել են համակարգչին սխալ է եղել և այն պետք է ավելի պարզ լիներ, ինչպես օրինակ Apple-ի Mac համակարգիչներում:

«Մենք պետք է ունենայինք մեկ կոճակ, բայց տղաները, ովքեր աշխատում էին IBM-ի ստեղնաշարի վրա չցանկացան տրամադրել մեզ մեկ ստեղն», – ասել է ընկերության հիմնադիրը Հարվարդի համալսարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ:

Այս կոմբինացիան աշխատում է նաև հիմա՝ Microsoft-ի վերջին Windows 8 օպերացիոն համակարգում: Սակայն հիմա դա ճանապարհ է արագ անջատելու համակարգիչը, կամ բացելու ՕՀ-ի կառավարման համակարգը և ղեկավարելու ընթացող պրոցեսները:

Աղբյուրը՝ CNN