Թողարկվել է iOS 7.0.2-ը

Apple-ը թողարկել է iOS օպերացիոն համակարգի 7.0.2 տարբերակը, որտեղ վերացված են մի քանի թերություններ: Մասնավորապես՝ լուծվել է էկրանի ապակոդավորման խնդիրը (lockscreen), որի պատճառով հնարավոր էր դառնում շրջանցել գաղտնաբառը ու միացնել տեսախցիկը և դիտել, օրինակ, լուսանկարները:

7.0.2 տարբերակը վերացրել է նաև հունական ստեղնաշարի խնդիրը: Օպերացիոն համակարգի թարմացումը հասանելի է iPhone-ների հետևյալ մենյուում՝ Settings>General>Software Update menu:

Աղբյուրը՝ TechCrunch.com